Սոֆի Վալերիի Սարինյան մանկական նեֆրոլոգ է, «Արաբկիր» Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի նեֆրոլոգիական բաժանմունքի ղեկավար։ Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետը, այնուհետև անցել է օրդինատուրա ընդհանուր մանկաբուժության և մանկական նեֆրոլոգիայի մասնագիտություններով։ 2012–2018 թվականներին դասավանդել է ԵՊԲՀ- «Մանկաբուժություն» ամբիոնում՝ որպես ասիստենտ՝ համատեղելով մանկական նեֆրոլոգի կլինիկական գործունեության հետ։ Դոկտոր Սարինյանը մասնագիտացված վերապատրաստումներ է անցել Բելգիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Ավստրիայի և Իսպանիայի առաջատար համալսարանական կենտրոններում, ինչպես նաև մասնակցել է մանկական նեֆրոլոգիայի միջազգային կրթական ծրագրերի և գիտաժողովների։ 2021 թվականին աշխատել է որպես մանկական նեֆրոլոգ Գերմանիայի Կոբուրգի համալսարանական մանկական կլինիկայում։ Նրա մասնագիտական հետաքրքրությունների հիմնական ուղղություններն են մանկական երիկամային հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը, քրոնիկական երիկամային հիվանդությունների վարումը և մանկական նեֆրոլոգիայի ժամանակակից կլինիկական մոտեցումների ներդրումը։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին։