Բժ․ Սաբիթա Սեսիդերեն-Պիլեյ

Դոկտոր Սաբիթա Սասիդհարան Փիլային հավաստագրված մանկական էնդոկրինոլոգ է՝ երեխաների խնամքի հանդեպ ողջ կյանքի ընթացքում տածած հետաքրքրվածությամբ։ Ոգեշնչված վաղ փորձով, երբ խնամում էր իր կրտսեր ազգականներին, նա սկսեց զբաղվել մանկաբուժությամբ Հնդկաստանի Կերալայում գտնվող Կալիկուտի Պետական բժշկական քոլեջում, որտեղ նա նաև ավարտեց իր ռեզիդենտուրան։ Նրա հետաքրքրությունը էնդոկրինոլոգիայի նկատմամբ հրահրվեց շաքարային դիաբետով երեխայի բուժման փոխակերպող փորձառությամբ։ Ռեզիդենտուրայից հետո […]
Բժ․ Հռիփսիմե Ապրեսյան

Հռիփսիմե Ապրեսյանը մանկաբույժ-ինֆեկցիոնիստ է՝ ավելի քան 20 տարվա կլինիկական և ակադեմիական փորձով։ Նա ավարտել է ԵՊԲՀ մանկաբուժական ֆակուլտետը 2000 թվականին, այնուհետև շարունակել է ուսումը ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկական օրդինատուրայում։ Վերապատրաստվել է Մինսկի Պետական Բժշկական Համալսարանում, ինչպես նաև անցել է վերամասնագիտացում գաստրոսկոպիայի ոլորտում։ Ուսանողական տարիներից նա առանձնացել է իր նվիրվածությամբ՝ հետագայում համատեղելով բժշկական գործը գիտական ու մանկավարժական […]
Բժ․ Տանիա Միցինիկոս

Բժիշկ Տանյա Միցինիկոս, Մետաբոլիկ Դիսֆունկցիայով Պայմանավորված Լյարդի Ճարպային Հիվանդության Կլինիկայի տնօրենն է և Լյարդի Տրանսպլանտացիայի Հեպատոլոգիայի ծրագրի փոխտնօրենը Լոս Անջելեսի Մանկական Հիվանդանոցում։ Նա նաև Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի Կեկի Բժշկական Դպրոցի մանկաբուժության կլինիկական պրոֆեսոր է։ Դոկտոր Միցինիկոսի կլինիկական հետաքրքրությունների ոլորտներն են՝ մանկական մետաբոլիկ դիսֆունկցիայով պայմանավորված լյարդի ճարպային հիվանդությունը, մանկական հեպատոլոգիան և լյարդի տրանսպլանտացիան երեխաների մոտ։ Նա […]
Բժ․ Շոն Քոու

Դոկտոր Շոն Քոուն մանկաբուժության դոցենտ է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում։ Նա աշխատում է ակադեմիական ոլորտում, իրականացնելով նաև անհատական գործունեություն, անհետաձգելի բուժօգնություն, ինչպես նաև վարքային առողջության ոլորտում։ Նա ունի հատուկ հետաքրքրություն վարքային և մտավոր առողջության, ռեզիդենտների կրթության, ինչպես նաև մենթորշիփի մեջ։
Բժ․ Հասմիկ Մինասյան

Հասմիկ Մինասյանը մանկական սրտաբան է, Հ ԱՆ խորհրդական մանկական սրտաբանության գծով, ով մասնագիտացել է նորածինների և մանկական սրտաբանության ոլորտում։ Նա ստացել է իր բժշկական կրթությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, այնուհետև շարունակել է կլինիկական օրդինատուրան «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում աշխատել է Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում՝ «Նորք-Մարաշ» ԲԿ-ում, «Վարդանանց» ԲԿ-ում, «Սուրբ […]
Բժ. Ալեքսանդր Վան Սպեյբրուկ

Բժիշկ Ալեքսանդր Վան Սպեյբրուկը, MD/MPH, Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի Ընդհանուր մանկաբուժության բաժանմունքի մանկաբույժ է, որտեղ նա աշխատում է որպես Spina Bifida ծրագրի բժշկական տնօրեն և Գլոբալ առողջապահության IMPACT Track ռեզիդենտուրայի ծրագրի համատնօրեն։ Նա նաև հարավային Կալիֆորնիայի Համալսարանի Կեկի անվան բժշկական դպրոցի մանկաբուժության կլինիկական պրոֆեսոր է։ Մանկաբուժության ոլորտում հավաստագրում ստացած բժիշկ Վան Սպեյբրուկը մասնագիտացած է Լոս […]
Բժ․ Վենդի Շաո

Վենդի Հսիաո, բժիշկ, կլինիկական համաճարակաբանության մագիստրոս, Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի (CHLA) Նեֆրոլոգիայի բաժանմունքի բժիշկ է և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) Կեք բժշկական դպրոցի կլինիկական մանկաբուժության դոցենտ։ Հավաստագրված է ընդհանուր մանկաբուժության և մանկական նեֆրոլոգիայի ոլորտում։ Ուսումնասիրել է մոլեկուլյար կենսաբանություն Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում։ Այնուհետև, նախքան USC-ի Կեք բժշկական դպրոցում բժշկական կրթություն ստանալը, երկու տարի զբաղվել է […]
Բժ․ Վահե Յավրյան

Բժ․ Վահե Յավրյանը բարձրակարգ մանկական օրթոպեդ վիրաբույժ է՝ ավելի քան երկու տասնամյակ փորձով, ով ներկայումս զբաղեցնում է «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկական օրթոպեդիայի բաժանմունքի վարիչի պաշտոնը, ինչպես նաև հանդիսանում է ՀՀ ԱՆ խորհրդատուն մանկալան օրթոպեդիայի գծով: Նա մանկաբուժության դիպլոմը ստացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից և անցել է մանկական օրթոպեդիայի մասնագիտական լայնածավալ վերապատրաստում՝ […]
Բժ․ Ջոան Կո

Բժիշկ Ջոան Կոն ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ է, աշխատում է Լոս Անջելեսի մանկական հոսպիտալի (CHLA) մանկական ուրոլոգիայի բաժանմունքում։ Նա իր բակալավրի աստիճանը ստացել է մոլեկուլյար, բջջային և զարգացման կենսաբանության ոլորտում Ելի համալսարանում և ավարտել է Վիրջինիայի համալսարանի բժշկական դպրոցը։ Ընդհանուր վիրաբուժության ինտերնատուրան և ուրոլոգիայի ռեզիդենտուրան անցել է Ջոն Հոփքինսի հոսպիտալում, ապա մանկական ուրոլոգիայի ֆելոուշիփ է անցել […]
Բժ․ Արփինե Դավթյան

Արփինե Դավթյանը մանկական և նորածնային սրտաբան է Լոս – Անջելեսի Մանկական Հիվանդանոցի Սրտի Ինստիտուտում, ինչպես նաև Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի Մանկական Սրտաբանության ամբիոնի դոցենտ է։ Գերազանցությամբ ավարտել է Ստենֆորդի Համալսարանը՝ Կենսաբանական գիտությունների մագիստրոսի կոչումով, ինչպես նաև ստացել է իր բժշկական աստիճանը Տոլեդոյի Համալսարանի Բժշկական Քոլեջից, որտեղ նա առաջադրվել է Ալֆա Օմեգա միությունում։ Նա ավարտել է մանկաբուժական […]