Անահիտ Սարգսյան

Անահիտ Սարգսյանը շուրջ 11 տարի աշխատում է որպես հոգեբան-հոգեթերապևտ՝ չափահասների, դեռահասների և երեխաների հետ: 2020 թվականից մասագիտացել է տրավմայի հետ աշխատանքում և աշխատում է հետպատերազմյան տրավմա ունեցող անձանց՝ պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների հետ ինչպես վերականգնողական կենտրոնում, այնպես էլ մասնավոր պրակտիկայում: Հանդիսանում է «Առաջին հոգեբանական օգնության տրամադրումը արտակարգ իրավիճակներում» ձեռնարկի համահեղինակ, նույնանուն վերապատրաստման ծրագրի հեղինակ […]

Լուսինե Աղաբեկյան, բ․գ․թ․

Ավելի քան 11 տարի Լուսինե Աղաբեկյանը Հայաստանում աշխատում է երեխաների, դեռահասների և մեծահասակների հետ իբրև հոգեբան։ 7 տարի շարունակ նա դպրոցում աշխատում է աշակերտների, ուսուցիչների, դպրոցի անձնակազմի և ծնողների հետ որպես հոգեբան: 2013թ.-ից սկսած Երևանի պետական համալսարանի դասախոս է՝ դասավանդելով կրթական հոգեբանության դասընթացներ, ինչպիսիք են՝ «Հոգեբանական խորհրդատվություն կրթության ոլորտում», «Դպրոցական խորհրդատվություն», «Խորհրդակցություն ծնողների հետ և […]

Բժ. Սերգեյ Սարգսյան

Առողջապահության նախարարի մանկաբուժության գծով խորհրդական, Արաբկիր ԲԿ-ի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 2 ամբիոնի դոցենտ:

Բժ. Լարի Յին

Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի ընդհանուր մանկաբուժության բաժանմունքի վարիչն է: Նա վերահսկում է բաժնի ռազմավարական պլանավորումը, տեղեկատվության հավաքագրումը և ծրագրերի մշակումը, զբաղվում է վերապատրաստման և հետազոտական ծրագրերի ինտեգրմամբ և աջակցում է գիտական նպատակներին հետազոտության, կրթության և երեխաների շահերի պաշտպանության ոլորտում:Դոկտոր Յինը ստացել է բակալավրի կոչում Կալիֆոռնիայի համալսարանում, Ռիվերսայդում, բժշկական աստիճան՝ Սենթ Լուիսի համալսարանի բժշկական դպրոցում և […]

Բժ. Նելլի Գուրգենի Ալեյան

Բժիշկ Նելլի Գուրգենի Ալեյանը 2015թ.-ից առայսօր աշխատում է «Արաբկիր» երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտում (Երեւան, Հայաստան)՝ որպես մանկական գինեկոլոգ: 2016թ.-ին ստացել է մանկական գինեկոլոգի որակավորում Սեչենովի անվան բժշկական համալսարանում, Մոսկվա, ՌԴ: 2011-2015թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում: Կլինիկական օրդինատուրան անցել է երրորդ կարգի հիվանդանոց համարվող «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Բարձրագույն կրթությունը […]

Բժ․ Դայան Թանաքա

Բժիշկ Դայան Թանաքան մանկաբուժության դոցենտ է, կլինիցիստ և դասախոս։ Նա ծնվել է Լոս Անջելեսում և իր բժշկական գիտական աստիճանը ստացել է Դավիս քաղաքի (UC Davis) Կալիֆոռնիայի համալսարանում: Նա ավարտել է մանկաբուժության օրդինատուրան Լոս Անջելեսի Սեդարս-Սինայի Բժշկական կենտրոնում և դեռահասների բժշկության կրթաթոշակը ստացել է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում: Շուրջ 20 տարի Բժիշկ Թանաքան դեռահասներին և երիտասարդներին […]

Բժ. Թալին Բաբիկյան, բ.գ.թ.

Բժիշկ Բաբիկյանը 2005 թվականին Լոմա Լինդա համալսարանում ստացել է կլինիկական հոգեբանության դոկտորի աստիճան՝ մասնագիտություն ստանալով նյարդահոգեբանության ոլորտում: Նա ավարտել է UCLA Բժշկական դպրոցի մանկական նյարդահոգեբանության համակցված գիտահետազոտական/կլինիկական հետդոկտորական ասպիրանտուրան՝ մասնագիտանալով մանկական ընդհանուր նյարդահոգեբանության մեջ, ինչպես նաև երիտասարդների շրջանում ուղեղի տրավմաները հետազոտելու մեջ: Բժիշկ Բաբիկյանն ակտիվորեն ներգրավված է գիտահետազոտական աշխատանքների մեջ, օգտագործելով նորագույն նեյրոպատկերման տեխնիկան՝ հասկանալու […]

Բժ. Երազ Մարկարյան, բ.գ.թ.

Կլինիկական հոգեբան է, ով մասնագիտացված է տրամադրության խանգարումների և անհանգստության համախտանիշի բուժման ուղղությամբ: Ինտենսիվ ձևով վերապատրաստվելով դիալեկտիկ վարքագծային թերապիայի (DBT), ինչպես նաև կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի (CBT) ուղղություններով, նա իրականացնում է անհատական և խմբային բուժում տարեցների և երիտասարդ մեծահասակների համար՝ օգտագործելով այս ապացուցահեն պրակտիկաները: Նա ունի մասնագիտացված ոսուցում և հարուստ կլինիկական փորձ անհանգստության, ընկճախտի՝ դեպրեսիայի, սուիցիդալ վարքի, […]

Բժ. Վալենտինա Օգարյան, բ.գ.թ.

Լինելով կլինիկական հոգեբան՝ Վալենտինա Օգարյանը հոգեբանական աջակցություն է ցուցաբերում քաղցկեղով տառապող պացիենտներին և նրանց ընտանիքներին: Վալենտինան անմիջականորեն աշխատում է պացիենտների հետ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի քաղցկեղի կլինիկաներում և Սիմմս/Մանն կենտրոնում: Նա տեղեկացնում է պացիենտներին և վերջիններիս մտերիմներին առկա ռեսուրսների և հնարավորությունների մասին, ինչպես նաև օգնում է նրանց ստանալ համապատասխան բուժում: Որպես լրացուցիչ աշխատանք՝ նա նաև […]

Բժ․ Անջելին Նգուեն

Բժ․ Անջելին Նգուենը գերազանց ավարտել է Southern Methodist համալսարանը, որից հետո նա ստացել է բժշկի որակավորում Ջոնս Հոփկինսի համալսարանի բժշկության դպրոցում: Նա ավարտել է ակնաբուժական օրդինատուրան Ջոնս Հոփկինսի հիվանդանոցի Վիլմեր ակնաբուժության ինստիտուտում և հետագայում մասնագիտացել մանկական ակնաբուժության և մեծահասակների ստրաբիզմի վիրաբուժության մեջ՝ կրթաթոշակային ուսուցում անցնելով Ստենֆորդի հիվանդանոցի Բայերսի ակնային ինստիտուտում: Դոկտոր Նգուենը CHLA/USC-ի ակնաբուժության ասիստենտ […]