Ֆիմմի Հադդադյան, M.S.

Ֆիմմի Հադդադյանը 18 տարի շարունակ աշխատում է որպես դպրոցի պրակտիկ հոգեբան։ Նա աշխատել է Գլենդելի միացյալ դպրոցական շրջանում՝ մասնագիտանալով նախադպրոցական և միջին տարիքի երեխաների վրա։ Տիկին Հադդադյանը վաղ մանկության տարիքի երեխաների սոցիո-էմոցիոնալ ուսուցման փորձագետ է։ Նախադպրոցական տարիքի համար նա մշակել և իրականացրել է ապացույցների վրա հիմնված սոցիո-էմոցիոնալ ուսուցման ուսումնական ծրագիր: Տիկին Հադդադյանը հանդիսանում է Bluejack […]
Նարինե Խեմիչյան, Psy.D.

Բժիշկ Նարինե Խեմիչյանը աշխատում է Գլենդելի միացյալ դպրոցական շրջանում որպես դպրոցի գլխավոր հոգեբան։ Նա ունի մագիստրոսի կոչում դպրոցներում հոգեբանության դասավանդման և դոկտորի կոչում կրթական հոգեբանության ոլորտներում: Վերջին 20 տարիների ընթացքում բժիշկ Խեմիչյանը աշխատել է որպես դպրոցի հոգեբան՝ հոգալով նախադպրոցականից մինչև քսաներկու տարեկան աշակերտների կրթական և հոգեկան առողջության կարիքները՝ մեծ հետաքրքրություն ցուցաբերելով դեռահասների հոգեբանության նկատմամբ: Նարինեն […]
Լուկաս Զուլո, գ․թ․

Բժիշկ Լուկաս Զուլոն հանդիսանում է Հոգեկան առողջության ազգային ինստիտուտի անդամ (NIMH Diversity Fellow) և կլինիկական հրահանգիչ UCLA-ի մանկական և դեռահասների հոգեբուժության բաժնում՝ բժիշկներ Ջոան Ասարնոունի և Ժաննա Միրանդայի գիտահետազոտական մենթորության ներքո: Նրա հետազոտական և կլինիկական աշխատանքը ուղղորդված է դեռահասների ինքնասպանությունների կանխարգելման վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով ինքնասպանություն գործող ԼԳԲՏ երիտասարդների խնամքի բարելավման ուղղությամբ: Բժիշկ Զուլոն իր […]
Բժ. Սայրըս Ռենգեն
Բժ. Մելինդա Բրասքեթ

Բժիշկ Մելինդա Բրասքեթը Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Գորեսի ընտանեկան ալերգոլոգիայի կենտրոնի բժշկական գծով տնօրենի տեղակալն է և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Քեկի բժշկական դպրոցի կլինիկական մանկաբուժության դոցենտ: Նա սերտիֆիկացված ալերգոլոգ է, կլինիկական իմունոլոգ և սերտիֆիկացված մանկաբույժ։ Բժիշկ Բրասքեթը գերազանցությամբ ավարտել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի բժիշկների և վիրաբույժների քոլեջը: Նա Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում անցել է […]
Բժ. Լինդա Մ․ Ռենդոլֆ

Բժիշկ Լինդա Մ․ Ռանդոլֆը (MD, FAAP, FACMG) հանդիսանում է Լոս Անջելեսի Մանկական Հիվանդանոցի բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչը։ Նա նաև հանդիսանում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Քեկի բժշկության դպրոցի կլինիկական մանկաբուժության ամբիոնի դոցենտ։ Իր բժշկական կրթությունը նա ստացել է Վաշինգտոնի Ջորջ Վաշինգտոն բժշկական դպրոցի համալսարանում, այնուհետև կլինիկական օրդինատուրան ավարտել է Մանկական Ազգային բժշկական դպրոցում, որպես մանկաբույժ։ Harbor-UCLA […]
Էրին Մանգր, DNP, NNP-BC, RNC-NIC

Էրին Մանգրը հավաստագրված բուժքույր է, ով ունի ավելի քան 18 տարվա աշխատանքային փորձ: Ստանալով բուժքույրական պրակտիկայի դոկտորի (DNP) կոչում հետևյալ մասնագիտություններով՝ «նեոնատալ պրակտիկ բուժքույր» և «կլինիկական բուժքույր», նա ունի բացառիկ հմտություններ ու մեծ նվիրվածություն ուղղված մոր և մանկան առողջության պաշտպանությանը: Լինելով նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի և Հատուկ խնամքի մանկապարտեզի տնօրեն Hoag Hospital Presbyterian-ում, ինչպես նաև […]
Բժ. Սերոբ Չալյան

Բժիշկ Սերոբ Չալյանը բակալավրի աստիճանը ստացել է Դեյվիսի Կալիֆոռնիայի համալսարանում՝ (UC Davis) նյարդակենսաբանության, ֆիզիոլոգիայի և վարքագծի բնագավառում։ Այնուհետև նա ընդունվել է Ռոզալինդ Ֆրանկլինի համալսարան, որտեղ ստացել է կենսաբժշկական գիտությունների մագիստրոսի կոչում, իսկ ավելի ուշ՝ նաև բժշկի կոչում: Բժշկի կոչումը ստանալուց հետո բժիշկ Չալյանը անցել է հոգեբուժության ոլորտում իր օրդինատուրան UCLA/VA Greater Los Angeles-ի հոգեբուժության ուսուցման […]
Բժ. Արթին Տեր-Հակոբյան

Բժիշկ Տեր-Հակոբյանը Հոգեբուժության և նյարդաբանության ամերիկյան խորհրդի (ABPN) կողմից հավաստագրված հոգեբույժ է։ Նա գերազանցությամբ ավարտել է Լոս Անջելեսի Օքսիդենտալ քոլեջը՝ կենսաքիմիայի մասնագիտությամբ: Հանթինգթոնի և Սիդար-Սինայի հիվանդանոցներում սրտաբանական ոլորտում երկու տարվա հետազոտություններից հետո նա ընդունվել է Մերիլենդի Առողջապահական գիտությունների համալսարանի միացյալ ծառայությունների (USUHS) բժշկական ֆակուլտետ՝ միաժամանակ ծառայություն սկսելով ԱՄՆ բանակում: Նա ավարտել է USUHS-ը` իր կուրսում […]
Բժ. Քրիստոֆեր Դենթոն

Քրիստոֆեր Դենթոնն այժմ USC-ի հեղինակավոր Keck բժշկության դպրոցի բժիշկ և դոցենտ է: Նա ստացել է բժշկի կոչումը Օրեգոնի Առողջապահության և գիտության համալսարանում, որից հետո ավարտել է կլինիկական օրդինատուրան մանկաբուժության ոլորտում Վաշինգտոնի համալսարան/Սիեթլի մանկական համալսարանում: Այնուհետև Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում շարունակել է կրթությունը մանկական արյունաբանության-ուռուցքաբանության ոլորտում: Բժիշկ Դենթոնը հավաստագրվել է մանկական արյունաբանության-ուռուցքաբանության մեջ՝ Ամերիկյան մանկաբուժության խորհրդի […]