Բժ. Աստղիկ Բաղդասարյան

Աստղիկ Բաղդասարյանը հանդիսանում է «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի շնչառական բժշկության և ալերգոլոգիայի ծառայության ղեկավարը։ Իր բժշկական կրթությունը նա ստացել է  Երևանի պետական բժշկական համալսարանում և ավարտել է կլինիկական օրդինատուրան Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր մանկաբուժություն, մանկական թոքաբանություն և մանկական ալերգոլոգիա մասնագիտությամբ: Բժիշկ Բաղդասարյանը 3 տարի աշխատել է ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնում, այժմ […]

Բժ․ Արմինե Գրիգորյան

Արմինե Սուրենի Գրիգորյանը 1989թ.-ից մինչև օրս Ս․Վ․Մալայանի անվ ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքում՝ որպես բժիշկ-օրդինատոր է: Մասնագիտական կրթությունը ստացել է Երեւանի պետական բժշկական համալսարանում: 1986-1987թթ․ անցել է ինտերնատուրա՝ օֆթալմոլոգիա մասնագիտությամբ, իսկ 1980-1986թթ․ սովորել Երևանի պետական բժշկական ինստիտուտում՝ բուժական գործ մասնագիտությամբ: Մասնակցել է հայկական եվրոպական ակնաբուժական մի շարք կոնֆերանսների, հանդես եկել ելույթներով:

Բժ. Անահիտ Զախարյան

Անահիտ Զախարյանը բարձրակարգ մանկական արյունաբան է, ով զբաղվում է արյան խանգարումներ ունեցող երիտասարդ հիվանդների բացառիկ խնամքով: Ունենալով ընդգրկուն կրթություն, մասնագիտական փորձ և շարունակական ուսուցման հանձնառություն՝ բժիշկ Զախարյանը նշանակալի ներդրում ունի մանկական արյունաբանության ոլորտում: Բժիշկ Զախարյանի մասնագիտական ճանապարհը սկսվել է 1978-1980 թվականներին Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում մանկաբուժության օրդինատուրան ավարտելուց հետո: […]

Լիլիթ Մ․ Ռոզենբերգ, M.A., LEP

Շուրջ 21 տարի Լիլիթ (Լիլի) Մկրտչյան Ռոզենբերգը աշխատում է որպես դպրոցական հոգեբան։ Լինելով ավագ դպրոցի նախկին հոգեբան՝ Լիլին առանձնահատուկ օժտված է աշխատելու նույնիսկ ամենաանտեսված աշակերտների հետ՝ բարձրացնելով անցումային տարիքում գտնվող դեռահասների շրջանում թե՛ ինքնագնահատակը, թե՛ գործողությունների ազատությունը։ Նա ունի տարբեր տարիքի երեխաների հետ աշխատելու փորձ։ Լիլին նաև աշխատել է հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, ինչպիսիք են […]

Թինա Բալասանյան, M.S.

Թագուհի (Թինա) Բալասանյանը 10 տարի շարունակ աշխատել է որպես դպրոցական հոգեբան Լոս Անջելեսի արվարձանում գտնվող բազմազգ հանրակրթական ավագ դպրոցում։ Նա հանդիսանում է բազմամասնագիտական թիմի շատ կարևոր անդամներից մեկը, և ուսման մեջ, սոցիալապես, ինչպես նաև վարքագծային դժվարություններ ունեցող աշակերտներին տրամադրում է համապարփակ գնահատում և աջակցություն։ Թինան առանցքային նշանակություն է ունեցել իր դպրոցում սոցիալ-էմոցիոնալ ուսուցումը հեշտացնելու գործում՝ […]

Աննա Փեյջ, M.S., LEP

Ամերիկահայ Աննա Փեյջը դպրոցական հոգեբան է, ով վերջին 11 տարին աշխատել է աշակերտների, ընտանիքների և մանկավարժների հետ մանկապարտեզում, տարրական և միջնակարգ դպրոցներում։ Իր բակալավրի աստիճանը նա ստացել է UC San Diego-ում, մագիստրոսի աստիճանը և հատուկ մասնագետի կոչումը նա ստացել է Ազգային Համալսարանում (Natioanl University) և Կիրառական վարքագծի վերլուծության սերտիֆիկատ նա ստացել է Cal State San […]

Սետա Կազանջյան, բ․գ․թ.

Սետա Կազանջյանը կլինիկական նյարդահոգեբան է, ով լիցենզավորված է Նյու Յորքում և Կալիֆորնիայում և գրանցված է Ֆրանսիայում: Նա նաև Փարիզի Ամերիկյան համալսարանի հոգեբանության ամբիոնի դոցենտ է: Հոգեբանական գիտությունների թեկնածուի իր կոչումը նա ստացել է Նյու Յորքի քաղաքային համալսարանի ավարտական դպրոցում, նյարդահոգեբանական ենթածրագրում։ Նա պրակտիկա է անցել NYU Langone համապարփակ էպիլեպսիայի կենտրոնում և իր հետդոկտորական կրթաթոշակը ստացել […]

Մարալ Աղվինյան, բ․գ․թ.

Մարալ Աղվինյանը նեյրոհոգեբանության դոկտորանտ է Նյու Յորքի Ֆորդհեմ համալսարանի Կլինիկական հոգեբանության դոկտորական ծրագրում: Նրա հետազոտությունները կենտրոնացված են այն հանգամանքի վրա, թե ինչ դեր ունեն այն սոցիալ-մշակութային, լեզվական և միջմշակութային խնդիրները, որոնք միանշանակ ազդում են քրոնիկ հիվանդություններով ապրող բնակչության մոտ ուղեղի առողջության վրա (օրինակ ՄԻԱՎ): Բացի այդ, նա ակտիվորեն զբաղվում է Հայաստանում առողջապահական գրագիտության, գիտական հաղորդակցության […]

Դայան Ալթունջի (DNP, RN, CPHON)

Դայան Ալթունջը (DNP, RN, CPHON) Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի քաղցկեղի և արյան հիվանդությունների ինստիտուտի կլինիկական պրակտիկայի ղեկավարն է: Նա ունի 17 տարվա փորձ և ազգային սերտիֆիկացում մանկական արյունաբանական ուռուցքաբանության բուժքույրական ոլորտում։ Իր BSN եւ MSN-ի կոչումները նա ստացել է Mount St. Mary’s համալսարանից, իսկ իր DNP-ն՝ Հարավային Կալիֆոռնիայի CSU DNP կոնսորցիումից:

Թելմա Առաքելյան, M.A., Ed.S.

Թելմա Առաքելյանն ունի կրթական հոգեբանության մագիստրոսի, ինչպես նաև դպրոցի հոգեբանի մանկավարժական կոչում: Նա աշխատում է Գլենդելի միացյալ դպրոցական շրջանում որպես ավագ դպրոցի հոգեբան՝ դեռահաս երիտասարդներին տրամադրելով հոգեկան առողջության աջակցություն և հոգեկրթական գնահատումներ։ Նա գիտակցում է բարձր առաջադիմություն ունեցող, քոլեջների հետ կապակցված ավագ դպրոցներում սոցիալական և ակադեմիական ճնշումները և ձգտում է աջակցել աշակերտներին բավարարելու իրենց սոցիալական […]