Մանկական ակնաբուժական հմտությունների զարգացում ընտանեկան բժիշկների համար
Կրթական նպատակներ
Այսպիսով Հայկական ակնաբուժության նախագիծը նպատակ ունի՝
- Հզորացնել դպրոցների և մարզային առողջապահական համակարգի ներկայացուցիչների հմտությունները առցանց և առկա դասընթացների անցկացման, ինչպես նաև ժամանակակից գործիքների և սարքավորումների տրամադրման միջոցով
- Սկրինինգ իրականացնել 25,000 դպրոցականների շրջանում, ինչպես նաև ապահովել ռեֆրակցիոն, ոչ վիրահատական բուժումը և հետագա վարումը
- Աչքի անվտանգության և ակնային խնամքի վերաբերյալ իրականացնել հանրային իրազեկում ծնողների, դպրոցական անձնակազմի և երեխաների շրջանում
Թիրախային լսարան
Ստեղծվել է սկրինինգի և բուժման մեթոդոլոգիա և կազմակերպվել են դասընթացներ դպրոցների բուժքույրերի, ընտանեկան բժիշների և ակնաբույժների համար։
Դասընթացի նկարագրություն
“Մանկական ակնաբուժական ծառայությունների հզորացում Հայաստանի հինգ մարզերում”
2021 թվականից սկսած, Հայկական ակնաբուժության նախագիծը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ գործակցությամբ, իրականացնում է «Մանկական ակնաբուժական ծառայությունների հզորացման ծրագիր Հայաստանի հինգ մարզերում»՝ նպատակ ունենալով կանխարգել մանկական կուրությունը տեղեկացված և հմուտ հանրության միջոցով։ Ծրագիրը ստեղծում է կայուն կապեր տարբեր մակարդակներում առողջապահական ծառայություն մատուցողների միջև և կիրառում սարքավորումների և մասնագետների hub & spoke կազմակերպական մոդելի բաղադրիչներ Հայաստանի Տավուշի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ընտրված համայնքներում։
Բժ․ Թամարա Պետրոսյան
Թամարա Պետրոսյանը SUNY ակնաբուժության քոլեջի կլինիկական պրոֆեսոր է առաջնային խնամքի, աչքի հիվանդությունների, մանկաբուժության և տեսողության թերապիայի բաժանմունքներում: Նա դասախոսություններ է կարդում եւ տպագրվում միջազգային հանդեսներում: Բժիշկ Պետրոսյանի աջակցությամբ Հայաստանում ներդրվել է դպրոցականների ակնային սքրինինգի եւ բուժման մեթոդոլոգիա, ինչի շնորհիվ տասնյակ հազարավոր դպրոցականներ ակնային զննում են անցել եւ հնարավորություն ստացել առկայութան դեպքում ժամանակին բացահայտել ակնային խնդիրները: Նա Նյու Ջերսիի InfantSEE-ում մանկաբուժության և տեսողության թերապիայի կլինիկական խնամքի կոմիտեների ղեկավարն է, նախկինում եղել է Նյու Ջերսիի օպտոմետրիստների միության (NJSOP) տնօրենների խորհրդի կազմում: Նա արժանացել է NJSOP-ի «Տարվա երիտասարդ օպտոմետրիս» և «Տարվա լավագույն օպտոմետրիստ» մրցանակներին: Թ. Պետրոսյանը նաեւ AOA-ի «Տարվա երիտասարդ օպտոմետրիստ» անվանակարգի մրցանակակիր է:
Բժ. Ռուզաննա Հարությունյան
Ռուզաննա Հարությունյանը Հայկական ակնաբուժության նախագծի անհասության ռետինոպաթիայի եւ մանկական ծրագրերի ղեկավարն է, ՀԱՆ-ի կրթական ծրագրերի շրջանավարտ: Նա 2001 թ.-ից Ս. Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչն է, 1987 թ.-ից՝ նույն բաժանմունքի ակնաբույժ: Բժշկական գիտությունների թեկնածու է, դոցենտ, դասավանդում է Երեւանի պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնում:
Ռ. Հարությունյանը մի շարք վերապատրաստումներ է անցել ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ): Բնածին գլաուկոմայի, շլության, մանկական տրավմաների մասին տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ է:
Բժ․ Անահիտ Սարգսյան
Անահիտ Վալդեմանի Սարգսյանը 1998թ.-ից մինչ այժմ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) համալսարանական ակնաբուժական կլինիկայի բժիշկ-օրդինատոր է:
2014 թ.-ից մինչ այժմ ԵՊԲՀ Մանկական ակնաբանության ամբիոի դասախոս է: 2011-2014 թթ. եղել է ԵՊԲՀ Մանկական ակնաբանության ամբիոնի ասիստենտ:
2008 թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով գժշկական գիտությունների թեկնածուական գիտական աստիճան: 2014 թ.-ին շնորհվել է դոցենտի գիտական կոչում: 17 գիտական աշխատանքների և 2 մեթոդական ձեռնարկների հեղինակ է:
1994-1998թթ. սովորել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրայում՝ «Աչքի հիվանդություններ» մասնագիտությամբ, 1988-1994թթ.՝ ԵՊԲՀ բուժական ֆակուլտետում: Ա. Սարգսյանը Հայաստանի ակնաբույժների միության անդամ է, Ակնաբույժների հայկական միջազգային ասոցիացիայի անդամ, Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի անդամ:
Բժ․ Մարիամ Հովհաննիսյան
Մարիամ Հովհաննիսյանը 2002թ.-ից մինչ օրս Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի Մանկական բաժանմունքի բժիշկ-օրդինատոր է:
1999-2002թթ․-ին մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանում՝ անցնելով օրդինատուրա «Ակնաբուժություն» մասնագիտությամբ։ 1993-1999թթ. սովորել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի մանկաբուժական ֆակուլտետում:
Բժ․ Արման Սանոսյան
Արման Սանոսյանը 2001-ից մինչ օրս ԵՊԲՀ Թիվ 1 հիվանդանոցային համալիրի ակնաբուժական կլինիկայի ակնաբույժ է: 2018-2020թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Մինչ այդ աշխատել է որպես ակնաբույժ ‘‘Berlin Optic” եւ "OneOptics" ակնաբուժական կենտրոններում:
2015-2018թթ. կլինիկական օրդինատուրան անցել է «Մանկական ակնաբուժություն» մասնագիտությամբ՝ Երևանի պետական բժշկական համալսարանում: 2013-2015թթ. սովորել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի մագիստրատուրայում եւ ստացել բժշկի կոչում՝ «Բուժական գործ» մասնագիտությամբ: 2008-2013թթ. սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Ընդհանուր բժշկության» ֆակուլտետում:
Բժ․ Անի Գևորգյան
Անի Գեւորգյանը 2019 թ.-ից Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի Ցածր տեսողության կենտրոնի ղեկավար եւ մանկական բաժանմունքի վարիչն է: 2009-2019թթ. նա աշխատել է Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ում՝ որպես ակնաբույժ, 2011-2019թթ.՝ Նոր Հաճնի պոլիկլինիկայում՝ որպես ակնաբույժ: Ակնաբուժության գծով օրդինատուրան անցել է ԵՊԲՀ-ում՝ 2005-2008թթ.: Մինչ այդ՝ ուսանել է նույն բուհում՝ 1999-2005թթ.: