Փոդքասթ – Արգանդի ոչ նորմալ արյունահոսության միջամտության անհրաժեշտության դեպքերի եւ բուժման ձեւերի մասին
Կրթական նպատակներ
Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝
- Որոշել դեռահասի դաշտանային ցիկլերի նորմալ տատանումների օրինաչափությունները։
- Նկարագրել արգանդի աննորմալ արյունահոսության համար հորմոնալ թերապիայի օգտագործման ընդհանուր մոտեցումները։
- Նշել, թե դաշտանային ցիկլի անկանոնություններ ունեցող դեռահասը երբ պետք է լաբորատոր անալիզներ հանձնի եւ սոնոգրաֆիայի ենթարկվի։
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկական գինեկոլոգների, մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, ինչպես նաև առողջապահական այլ ծառայություններ մատուցողների և ոլորտի կազմակերպիչների համար:
Դասընթացի նկարագրություն
Այս էպիզոդում նախ, Բժիշկ. Դայան Թանաքան պատմում է արգանդի աննորմալ արյունահոսության, միջամտության անհրաժեշտության դեպքերի եւ բուժման ձեւերի մասին: Ապա՝ էպիզոդի երկրորդ հատվածում, Բժիշկ. Նելլի Ալեյանը ներկայացնում է երեւանյան իր պրակտիկան եւ բուժման մոտեցումները:
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ․ Դայանա Տանակա
Բժիշկ․ Դայան Թանաքան մանկաբուժության դոցենտ, կլինիկական մանկավարժ է։ Նա ծնվել է Լոս Անջելեսում և իր բժշկական գիտական աստիճանը ստացել է Կալիֆոռնիայի համալսարանում, Դավիս քաղաքում (UC Davis): Նա ավարտել է մանկաբուժության օրդինատուրան Լոս Անջելեսի Սեդարս-Սինայի Բժշկական կենտրոնում և դեռահասների բժշկության կրթաթոշակը ստացել է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում: Շուրջ 20 տարի բժ․ Թանաքան դեռահասներին և երիտասարդներին տրամադրում է նորարարական ապացուցողական բժշկության վրա հիմնված օգնություն։ Նա վնասվածքաբանական օգնություն է տրամադրում այն երիտասարդներին, ովքեր բարդ կենսահոգեբանական, սոցիալական խնդիրներ ունեն (ներառյալ ծանր հիվանդություններ ունեցողներին) և հասարակությունից դուրս մղված երիտասարդությանը։ Բժ․ Թանաքան Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի դեռահասների և երիտասարդների առողջության կենտրոնի բժշկության գծով տնօրենն է։

Բժ. Նելլի Գուրգենի Ալեյան
Բժիշկ. Նելլի Գուրգենի Ալեյանը 2015թ.-ից առ այսօր աշխատում է «Արաբկիր» երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտում (Երեւան, Հայաստան)՝ որպես մանկական գինեկոլոգ: 2016թ.-ին ստացել է մանկական գինեկոլոգի որակավորում Սեչենովի անվան բժշկական համալսարանում, Մոսկվա, ՌԴ: 2011-2015թթ սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում: Կլինիկական օրդինատուրան անցել է երրորդ կարգի հիվանդանոց համարվող «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետում: