Երեխայի տեսողության զարգացումը

Հայերեն
Credit (s)

Կրթական նպատակներ

Հայկական ակնաբուժության նախագծի մանկական ծրագրերի ղեկավար, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Ռուզաննա Հարությունյանն այս փոդքասթում ներկայացնում է երեխայի տեսողության զարգացման տարիքային առանձնահատկությունները եւ խորհուրդներ տալիս՝ ինչպես վաղ փուլում բացահայտել երեխաների տեսողական խնդիրները:

Բժ. Ռուզաննա Հարությունյան

Բժ. Ռուզաննա Հարությունյան

Ռուզաննա Հարությունյանը Հայկական ակնաբուժության նախագծի անհասության ռետինոպաթիայի եւ մանկական ծրագրերի ղեկավարն է, ՀԱՆ-ի կրթական ծրագրերի շրջանավարտ: Նա 2001 թ.-ից Ս. Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչն է, 1987 թ.-ից՝ նույն բաժանմունքի ակնաբույժ: Բժշկական գիտությունների թեկնածու է, դոցենտ, դասավանդում է Երեւանի պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնում:
Ռ. Հարությունյանը մի շարք վերապատրաստումներ է անցել ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ): Բնածին գլաուկոմայի, շլության, մանկական տրավմաների մասին տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ է: