Երեխաների դիսմորֆիկ առանձնահատկությունները

1 ժամ
Հայերեն, English
1 Credit (s)

Կրթական նպատակներ

Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝

  • Հասկանալ պացիենտին չափումներ անելու կարևորությունը՝ որոշելու համար, թե որն է նորման և որն է նորմայից դուրս միավորը
  • Ֆիզիկական հետազոտության ժամանակ հասկանալ փոքր արատների (մալֆորմացիաներ) կոնտեքստը
  •  Ճանաչել նոմենկլատուրային արժեքը՝ հիմնվելով պացիենտի նկարագրության վրա և փնտրելով այն տվյալների բազայում
  •  ՏԵղեկանալ դեմքի ճանաչողական ֆունկցիայի կատարման հատուկ ծրագրի մասին, որի միջոցով կարելի է գնահատել ու ախտորոշել դիսմորֆոլոգիան

Թիրախային լսարան

Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և գենետիկների, ինչպես նաև առողջապահական այլ ծառայություններ մատուցողների և ոլորտի կազմակերպիչների համար:

Դասընթացի նկարագրություն

Այս դասընթացը ներկայացնում է դիսմորֆոլոգիայի մանրակրկիտ ուսումնասիրություն։ Դիսմորֆոլոգիան կլինիկական գենետիկայի կարևոր ասպեկտներից մեկն է։ Հիմնական շեշտը դրված է այն երեխաների սինդրոմները ախտորոշելու վրա, ովքեր ունեն որոշակի ֆիզիկական շեղումներ և դիմային հատկություններ։ Դասընթացը ընդգծում է Դիսմորֆոլոգիայի նշանակությունը և տալիս է պատմական ակնարկ: Այն ընդգրկում է ֆիզիկական հետազոտման հիմնական ասպեկտները, ներառյալ չափումները և մեկնաբանությունները: Դասընթացը ավարտվում է գործնական դեպքերի ուսումնասիրություններով՝ ցույց տալու Դիսմորֆոլոգիայի կիրառումը իրական կյանքում։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ. Լինդա Մ․ Ռենդոլֆ

Բժ. Լինդա Մ․ Ռենդոլֆ

Բժիշկ Լինդա Մ․ Ռանդոլֆը (MD, FAAP, FACMG) հանդիսանում է Լոս Անջելեսի Մանկական Հիվանդանոցի բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչը։ Նա նաև հանդիսանում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Քեկի բժշկության դպրոցի կլինիկական մանկաբուժության ամբիոնի դոցենտ։ Իր բժշկական կրթությունը նա ստացել է Վաշինգտոնի Ջորջ Վաշինգտոն բժշկական դպրոցի համալսարանում, այնուհետև կլինիկական օրդինատուրան ավարտել է Մանկական Ազգային բժշկական դպրոցում, որպես մանկաբույժ։ Harbor-UCLA բժշկական կենտրոնում նրա ասպիրանտուրայի ատենախոսության թեման եղել է կլինիկական գենետիկան, իսկ Լոս Անջելեսի Cedars-Sinai բժշկական դպրոցում նրա ատենախոսության թեման եղել է մոլեկուլային գենետիկան։ Բժիշկ Ռանդոլֆը անդամակցում է մի շարք մասնագիտական կազմակերպությունների, ինչպիսիք են օրինակ Ամերիկյան բժշկական ասոցիացիան, Մարդու գենետիկայի ամերիկյան միությունը, Բժշկական գենետիկայի և գենոմիկայի ամերիկյան քոլեջը, Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան - Գենետիկայի և բնածին արատների բաժինը և Ալֆա Օմեգա Ալֆան: Նրա հետազոտական հետաքրքրությունները ներառում են դիսմորֆոլոգիա (բնածին արատների ուսումնասիրություն), նախածննդյան գենետիկա, կլինիկական ցիտոգենետիկա (քրոմոսոմային նյութի կառուցվածքի ուսումնասիրություն), գենետիկ խանգարում, ֆենիլկետոնուրիա և նյարդամաշկային խանգարումներ (այստեղ ներառված են նյարդային համակարգը և մաշկը): Բժիշկ Ռանդոլֆը շատ հրապարակումներ ունի բժշկական առաջատար մի շարք ամսագրերում, ինպես նաև հանդիսացել է հեղինակ/համահեղինակ մի քանի մասնագիտական գրքերի։