Ինքնասպանության ռիսկի գնահատումը և կառավարումը խնամքի հաստատություններում
Կրթական նպատակներ
Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝
- Տարրական գիտելիքներ ունենալ երիտասարդների շրջանում ինքնավնասման մտքերի և վարքագծի տարածվածության և տարբեր միջավայրերում դրա համար սքրինինգի կարևորության մասին:
- Տարբեր միջավայրերում լայնորեն կիրառել ABCD մոտեցման յուրաքանչյուր քայլ, ինչպես նշված է ստորև՝
- Երիտասարդների շրջանում գնահատել ինքնասպանության ռիսկը և որոշել ռիսկի մակարդակը
- Երիտասարդների մեջ ապագայի հույս ներշնչել
Կապեր հաստատել երիտասարդների և հոգատար մեծահասակների միջև - Երիտասարդներին անվտանգ պահելու ծրագիր մշակել:
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, հոգեբանների, կլինիկական հոգեբանների, ինչպես նաև առողջապահական այլ ծառայություններ մատուցողների և ոլորտի կազմակերպիչների համար:
Դասընթացի նկարագրություն
Այս դասընթացի ընթացքում մասնակիցները հիմնարար պատկերացում կկազմեն երիտասարդության շրջանում տարածված ինքնավնասման և դրա վարքագծի մասին՝ կենտրոնանալով ակտիվ զննման կարևորության վրա: Ներկայացված է ABCD մոտեցումը, ինչի շնորհիվ մասնակիցները կծանոթանան ռիսկերի գնահատման, հույսի ներշնչման, հոգատար մեծահասակների հետ կապեր հաստատելու և անվտանգության ծրագրեր մշակելու փուլերին: Մասնակիցները ձեռք կբերեն հմտություն՝ արդյունավետ կերպով ճանաչել և լուծել երիտասարդների ինքնավնասման խնդիրները, ինչպես նաև վճռորոշ դեր կատարել աջակցության ընդլայնման, ուղղորդման և բուժման ճանապարհը դյուրին դարձնելու հարցում:
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Լուկաս Զուլո, գ․թ․
Բժիշկ Լուկաս Զուլոն հանդիսանում է Հոգեկան առողջության ազգային ինստիտուտի անդամ (NIMH Diversity Fellow) և կլինիկական հրահանգիչ UCLA-ի մանկական և դեռահասների հոգեբուժության բաժնում՝ բժիշկներ Ջոան Ասարնոունի և Ժաննա Միրանդայի գիտահետազոտական մենթորության ներքո: Նրա հետազոտական և կլինիկական աշխատանքը ուղղորդված է դեռահասների ինքնասպանությունների կանխարգելման վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով ինքնասպանություն գործող ԼԳԲՏ երիտասարդների խնամքի բարելավման ուղղությամբ: Բժիշկ Զուլոն իր աշխատանքներում հաճախ է ներկայացնում ինքնասպանության կամ ինքնավնասման փորձ կատարած մարդկանց խոսքը՝ նպատակ ունենալով ուղղակիորեն տեղեկացնել անապահով հասարակության շրջանում միջամտության ադապտացիայի եւ խնամքի բարձրացման անհրաժեշտության մասին։