Սնուցում և նյարդային անորեքսիա
Կրթական նպատակներ
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝
- Նկարագրել թերսնուցմամբ և նյարդային անորեքսիայով հոսպիտալացված երեխաների համար անվտանգ սնուցման գործելակարգ
- Բացահայտել վերասնուցման համախտանիշի հետ կապված առնվազն երեք նշան/ախտանիշ
- Թվարկել հիվանդանոցում թերսնուցման և նյարդային անորեքսիայի բուժման առնվազն երկու տարածված մարտահրավեր
Թիրախային լսարան
Դասընթացը նախատեսված է մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար։
Դասընթացի նկարագրություն
Այս առցանց դասընթացն առաջարկում է գործնական, ապացուցողական բժշկության վրա հիմնված ուղեցույցներ նյարդային անորեքսիայի կամ ատիպիկ անորեքսիայի հետևանքով թերսնուցմամբ հոսպիտալացված երիտասարդների անվտանգ վերասնուցման համար։ Այն ներառում է ախտորոշման չափանիշներ, հոսպիտալացման ուղեցույցներ և սնուցման հստակ ուղեցույցներ, ներառյալ առաջարկվող կալորիաների միջակայքեր (1,400–2,000 կկալ/օր)՝ օրական աճով՝ կայուն քաշի ավելացում ապահովելու համար։
Մասնակիցները կսովորեն սննդի ընդունման ժամանակացույցերի, ժամանակային սահմանափակումների, սննդային հավելումների օգտագործման լավագույն գործելակարգերը և թե երբ կիրառել զոնդային սնուցում, եթե բերանային ընդունումն անբավարար է։ Մանրամասնորեն քննարկվում է վերասնուցման համախտանիշը՝ տալով հստակ քայլեր մոնիտորինգի, հավելումների, էլեկտրոլիտային տեղաշարժերի և թիամինի պահանջի կառավարման համար։
Դասընթացն անդրադառնում է նաև այնպիսի տարածված մարտահրավերների, ինչպիսիք են ստամոքսաղիքային խանգարումները՝ բացատրելով, թե ինչպես նորմալացնել ախտանշանները և ուշադրությունը պահել սնուցման վրա՝ որպես բուժման միջոց։ Կարևորվում են ստիգմայավորումը նվազեցնելու, ընտանիքներին աջակցելու և էմպաթիան խթանելու ռազմավարությունները՝ ապահովելով, որ ծնողները և պացիենտները հասկանան, որ սննդային խանգարումները հիվանդություններ են, ոչ թե ընտրություն։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։

Բժ․Ցելիյա Ֆրամսոն
Սելիա Ֆրամսոնը, հանրային առողջապահության մագիստրոս, դիետոլոգ, 2008 թվականից աշխատում է որպես դեռահասների դիետոլոգ, սկզբում Սիեթլի Մանկական հիվանդանոցում, իսկ ներկայումս՝ Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցում։ Նա ունի սննդային խանգարումներով և բարձր ՄԶԻ (մարմնի զանգվածի ինդեքս) ունեցող երիտասարդների բուժման և ծրագրերի մշակման հարուստ փորձ։ Սելիան ունի կլինիկական փորձառություն միջդիսցիպլինար թիմերի հետ աշխատելու բուժօգնության տարբեր մակարդակներում, ներառյալ բժշկական ցուցումներով հոսպիտալացումը, հոգեբուժական ստացիոնար բուժումը և ամբուլատոր բուժօգնությունը։ Նա սննդային խանգարումների բժշկական կայունացման համար ստացիոնար կլինիկական ուղու առաջատարն է և նախագահում է Դեռահասների առողջության և բժշկության ասոցիացիայի սնուցման կոմիտեն։ Սելիան ներկայացրել է իր աշխատանքը բազմաթիվ գիտաժողովներում։ Սելիան ստացել է փիլիսոփայության բակալավրի աստիճան Փենսիլվանիայի համալսարանից և ավարտել է հանրային առողջապահության մագիստրոսի ծրագիրը և Դիետոլոգիական ինտերնատուրան Վաշինգտոնի համալսարանում։