Սնուցում
Կրթական նպատակներ
Այս առցանց դասընթացը մանուկների աճի և սնուցման հարցերում համակարգային և գործնական մոտեցում է առաջարկում, որի շնորհիվ բուժաշխատողները կկարողանան.
- Տարբերել աճի նորմալ և ոչ նորմալ ընթացքը. աճի հետ կապված խնդիրների վաղ բացահայտումը թույլ է տալիս ժամանակին միջամտել՝ նվազեցնելով զարգացման երկարաժամկետ խնդիրների առաջացման ռիսկը
- Ուղղորդել ծնողներին նորածինների կերակրման հարցում. փոքր տարիքում նոր սննդի ճիշտ ներմուծումը կենսական նշանակություն ունի սնման առողջ սովորություններ ձևավորելու և սնման հետ կապված խանգարումները կանխելու հարցում
- Լուծել սնուցման հետ կապված տարածված խնդիրները. բուժաշխատողները ձեռք կբերեն հմտություններ, որոնք անհրաժեշտ են իրական բուժառուների մտահոգություններին արդյունավետ կերպով արձագանքելու համար՝ կերակրման դժվարություններից մինչև սննդանյութերի անբավարարություն
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար։
Դասընթացի նկարագրություն
Այս առցանց դասընթացը նպատակ ունի հարստացնելու բուժաշխատողների գիտելիքները՝ կապված երեխաների աճի ու սնման հետ։ Դասընթացի ավարտին մասնակիցները կիմանան մանկահասակ բուժառուների աճի հիմնարար օրինաչափությունները՝ տարբերելով զարգացման նորմալ և ոչ նորմալ ընթացքը։ Բացի դրանից, դասընթացը կուղղորդի երեխաների սննդակարգում նոր սնունդ ներմուծելու գործում՝ տրամադրելով փաստահեն ռազմավարություններ վաղ տարիքում սնուցելու և կերակրում իրականացնելու համար։ Եվ վերջապես, մասնակիցները կսովորեն լուծել մանկահասակ բուժառուների սնման հետ կապված ամենատարածված խնդիրները, որոնց թվում են կերակրման դժվարությունները, սննդանյութերի պակասը և սննդակարգին վերաբերող խորհուրդները։ Ինտերակտիվ ուսուցման մոդուլների և կոնկրետ դեպքերի քննարկման շնորհիվ այս դասընթացը կօգնի բուժաշխատողներին սնուցման հարցում համապարփակ ուղղորդում տրամադրել մանկահասակ բուժառուներին։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ․ Շոն Քոու
Դոկտոր Շոն Քոուն մանկաբուժության դոցենտ է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում։ Նա աշխատում է ակադեմիական ոլորտում, իրականացնելով նաև անհատական գործունեություն, անհետաձգելի բուժօգնություն, ինչպես նաև վարքային առողջության ոլորտում։ Նա ունի հատուկ հետաքրքրություն վարքային և մտավոր առողջության, ռեզիդենտների կրթության, ինչպես նաև մենթորշիփի մեջ։