Փոդքասթ - Դեռահասային փոփոխությունների և սննդային վարքի միջև կապը
Կրթական նպատակներ
Փոդքասթը լսելու արդյունքում մասնագետները կկարողանան՝
- Ճիշտ մեկնաբանել դեռահասային տարիքի փոփոխությունները
- Ուշադրություն դարձնել այն նշաններին, որոնք կարող են լինել սննդային վարքագծի խանգարումների սկիզբ
- Ժամանակին դիմել մասնագետի, հնարավորության դեպքում ուղղորդել նեղ մասնագետի մոտ
Թիրախային լսարան
Դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և դպրոցական բուժքույրերիհամար։
Դասընթացի նկարագրություն
Դեռահասային տարիքում տեղի ունեցող փոփոխությունների կապը սննդային վարքագծի խնդիրների հետ փոդքասթում անդրադարձ է կատարվում դեռաահասային տարիքում տեղի ունեցող ֆիզիկական, հոգեբանական փոփոխությունների, սոցիալական մեդիայի, հասակակիցների ազդեցության մասին, ինչպես նաև սննդային վարքագծի խանգարումների հիմնական ախտանշանների, ռիսկի գործոնների և բուժման մասին։
Մանրամասն ներկայացվում են ֆիզիկական և հոգեբանական փոփոխությունները դեռահասային տարիքում, տրամադրության անկումները, ինքնահաստատվելու ցանկությունը, սննդային վարքգծի հիմնական խանգարումները, տարածվածությունը, ախտանշանները։ Նյութը կօգնի մանկաբույժներին, ընտանեկան բժիշկներին, դպրոցական բուժքույրերին բացահայտել նման խնդիրները, ժամանակին ուշադրություն դարձնել և անհրաժեշտության դեպքում համապատասխան ուղղորդում տրամադրել հիվանդներին։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․ Մարինա Մելքումովա
Մարինա Վիկտորի Մելքումովան ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետը, այնուհետև շարունակել իր կրթությունը Ն. Պիրոգովի անվան Ռուսական պետական բժշկական համալսարանում։ 2000-2002 թվականներին Մարինան անցել է կլինիկական օրդինատուրա Երևանի պետական բժշկական համալսարանում՝ մասնագիտանալով ընտանեկան բժշկության մեջ։
Մարինայի աշխատանքային կարիերան սկսվել է 2002 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանում՝ որպես Գրանտային ծրագրերի համակարգման կենտրոնի ծրագրերի համակարգող։ 2005 թվականից նա աշխատում է Արաբկիր բժշկական համալիրում՝ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում, որպես հիմնական հետազոտող։ Մարինան ներգրավված է մի քանի կարևոր ծրագրերում, այդ թվում՝ դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտությունում և մանկական ճարպակալման հետազոտությունում, որտեղ նա հանդիսանում է հիմնական հետազոտող։
2018 թվականից Մարինան զբաղվում է դեռահասային առողջության ծրագրերի համակարգմամբ և աշխատում է որպես դեռահասային բժիշկ նույն կառույցում։ Նա նաև ունի գործնական հոգեբանության հետբուհական կրթություն, որը ստացել է Երևանի պետական համալսարանում։
Մարինայի գիտական և պրակտիկ գործունեությունը միտված է երեխաների և դեռահասների առողջության բարելավմանը և առողջ ապրելակերպի խթանմանը Հայաստանում։ Ավելի քան երկու տասնյակ հոդվածների հեղինակ է: