Փոդքասթ – Աուտիզմի սպեկտրի խանգարում
Կրթական նպատակներ
Փոդքասթը լսելու արդյունքում մասնագետները կկարողանան՝
- Տարբերակել աուտիզմի սպեկտրի խանգարումը այլ նեյրոզարգացման խանգարումներից
- Ճանաչել ԱՍԽ-ի վաղ նշանները
- Ճանաչել ԱՍԽ-ի համակցված խնդիրները
- Ներկայացնել ծնողներին վարման ընդունված մոտեցումները։
Թիրախային լսարան
Փոդքասթը նախատեսված է մանկական հոգեբույժների, զարգացման մանկաբույժների, մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար:
Դասընթացի նկարագրություն
Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի կողմից ստեղծված OPEN հարթակը կարեւոր նախաձեռնություն է բժշկական արդի գիտելիքի փոխանցման եւ նորությունների ներկայացման ոլորտում: Փոդքասթերի շարքը, որ ներկայացվում է այստեղ, հետաքրքիր ձեւաչափ է՝ ունկնդիրներին փոխանցելու Հայաստանում եւ արտերկրում մանկաբուժության վերաբերյալ կարեւոր տեղեկատվություն: «Աուտիզմի սպեկտրի խանգարում» փոդքասթում անդրադարձ է կատարվում մանկական հասակի նեյրոզարգացման ամենահաճախ հանդիպող խագարումներից մեկին, դրա նշաններին, ախտորոշման գործիքներին ու ընդունված վարման եղանակներին: Նկարագրվում է ընդունված վերջին դասակարգումը, ԱՍԽ-ի նշանները և վարման մոտեցումները: Ներկայացվում է վաղ հայտնաբերման նպատակով կիրառվող թեսթը, դրա կատարման կարևորությունն ու հետագա ընթացքը` հետագա ախտորոշման գործիքները:
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․ Նվարդ Տեր-Ոսկանյան
Զարգացման մանկաբույժ, մանկական հոգեբույժ, ընդհանուր մանկաբույժ Նվարդ Կոնստանտինի Տեր-Ոսկանյանը «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում աշխատում է 2019թ.-ից: Մասնագիտական կրթությունը ստացել է Երեւանի պետական բժշկական համալսարանում՝ 2020-2021թթ. կլինիկական օրդինատուրան անցնելով «Մանկական հոգեբուժություն» մասնագիտությամբ, իսկ 2016-2019թթ.-ին՝ «Մանկաբուժություն» մասնագիտությամբ: Մագիստրատուրան եւ բակալավրիատն անցել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետում: Հայաստանում եւ Եվրոպական մի շարք երկրներում մասնակցել է գիտաժողովների եւ կոնֆերանսների: