Փոդքասթ – Արյան ընդհանուր քննություն
Կրթական նպատակներ
Փոդքասթը լսելու արդյունքում մասնագետները կկարողանան`
- Ճանաչել արյան ընդհանուր քննության հիմնական բաղկացուցիչ մասերը և հասկանալ դրանց կլինիկական նշանակությունը
- Օգտվել էրիթրոցիտների ածանցյալներից և Մենցերի հարաբերակցությունից միկրոցիտար անեմիան գնահատելու համար
- Ճանաչել լեյկոցիտների և լեյկոֆորմուլայի հետ կապված ահազանգող օրինաչափությունները
- Մեկնաբանել թրոմբոցիտների քանակը և թրոմբոցիտների միջին ծավալը ՝ տարբերելու համար թրոմբոցիտներ բնածին և ձեռքբերովի խանգարումները
- Հասկանալ, ե՞րբ է արյան ընդհանուր քննության արդյունքը պահանջում արյունաբանի կամ ուռուցքաբանի հետագա խորհրդատվություն
Թիրախային լսարան
Դասընթացը նախատեսված է մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար։
Դասընթացի նկարագրություն
Այս փոդքասթի ընթացքում բժիշկ Թոմաս Հոֆստրան հարցազրույց է տալիս բժիշկ Էյալ Բեն-Այզեկին, քննարկելու համար մանկաբուժության մեջ ամենահաճախ պահանջվող հետազոտություններից մեկը՝ արյան ընդհանուր քննությունը։ Միասին նրանք վերլուծում են արյան ընդհանուր քննության բաղադրիչները, այդ թվում լեյկոցիտները և լեյկոբանաձևը, էրիթրոցիտները և դրա ածանցյալները, թրոմբոցիտները։ Բժիշկ Հոֆստրան բացատրում է, թե ինչպես են արժեքների աննշան տատանումները օգնում ախտորոշման հարցում, ինչպե՞ս կողմնորոշվել միմյանց նման ախտորոշումների միջև, ի՞նչ է բնորոշ երկաթ-դեֆիցիտային անեմիային և թալասեմիային, ճանաչել թրոմբոցիտների բնածին անոմալիաները, և վաղ ախտորոշել ոսկրածուծի հիվանդությունները։ Ունկնդիրները ձեռք կբերեն պրակտիկ գիտելիքներ, հասկանալու համար, ե՞րբ է անհրաժեշտ լեյկոբանաձևի որոշումը, ինչպե՞ս կիրառել էրիթրոցիտների ածանցյալների արժեքները, ինչպե՞ս օգտագործելՄենցերի հարաբերակցությունը, և ինչպիսի՞ կարմիր դրոշակներ կան, որոնք կօգնեն ձեզ ուղղորդել բուժառուին արյունաբանի կամ ուռուցքաբանի մոտ։ Այս հատվածում բժիշկներին կտրամադրվեն հստակ և կառուցողական գիտելիքներ՝ արյան ընդհանուր քննության մեկնաբանության համար։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։
Բժ․ Թոմաս Ս․ Հոֆստրա
Դոկտոր Թոմաս Ս․ Հոֆստրան Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Հեմատոլոգիայի, ուռուցքաբանության և արյան ու ոսկրածուծի փոխպատվաստման բաժնի առաջատար բժիշկ է, ինչպես նաև Մանկաբուժության ասիստենտ պրոֆեսոր՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) Քեք բժշկության դպրոցում։ Նա մասնագիտացած է ոչ չարորակ հեմատոլոգիայի ոլորտում՝ մասնագիտական փորձառություն ունենալով ժառանգական և ձեռքբերովի արյունաբանական հիվանդությունների բուժման մեջ։
Դոկտոր Հոֆստրան ակտիվորեն զբաղվում է բժշկական կրթությամբ՝ դասավանդելով ուսանողների, ռեզիդենտների և մասնագիտացողների։ Նա խորհրդի կողմից հավաստագրված է մանկաբուժության և մանկական հեմատոլոգիա-ուռուցքաբանության ոլորտներում, ASPHO-ի անդամ է և արժանացել է մի շարք մասնագիտական ու կրթական բարձր գնահատականների։