Փոդքասթ - Միզապարկ-միզածորանային հետհոսքը (ՄՄՀ)

Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Փոդքասթը լսելու արդյունքում մասնագետները կկարողանան՝

  • Նկարագրել ՈւՁՀ-ի դերը, միզուղիների զարգացման անոմալիաների սքրինինգի համար, ֆեբրիլ ՄՈւՎ-ով երեխաների շրջանում
  • Համեմատել ավանդական ՄՑՈւՖ-ն կոնտրաստ-ուժեղացմամբ միկցիոն ուլտրաձայնային հետազոտության (ԿՄՈւ)-ի հետ, միզապարկ-միզածորանային հետհոսքի ախտորոշման համար
  • Քննել գործիքային հետազոտության ցուցումները, հիմնվելով Մանկաբույժների Ամերիկյան Ակադեմիայի (ՄԱԱ) ուղեցույցների և կլինիկական առանձնահատկությունների վրա
  • Քննարկել երիկամային սպիացման ռիսկը, և դրա ուշ հետևանքները երիկամի առողջության վրա
  • Կիրառել անհատականացված մոտեցում, հաշվի առնելով  կրկնվող վարակները, ծնողների հուսալիությունը և առողջապահության հասանելիությունը

 

Թիրախային լսարան

Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, ուրոլոգների և մանկական ուրոլոգների համար:

Դասընթացի նկարագրություն

Միզապարկ-միզածորանային հետհոսքը (ՄՄՀ)  և դրա հետևանքները մանկական ուրոլոգիայում շարունակում է մնալ խիստ կարևորության թեմա, մասնավորապես ֆեբրիլ միզուղիների վարակ (ՄՈւՎ) ունեցող երեխաների հետազոտման ընթացքում։  Քննարկման ընթացքում շեշտադրվում են սոնոգրաֆիայի և միկցիոն ցիստոուրետրոգրաֆիայի (ՄՑՈւԳ) կամ կոնտրաստ-ուժեղացմամբ միկցիոն ուլտրաձայնային հետազոտության (ԿՄՈւ) դերը, միզուղիների զարգացման անոմալիները ախտորոշելու պրոցեսում, ուղեցույցներին վերաբերող հակասությունները և կլինիկական որոշումներ կայացնելու ընթացքում նրբությունները։ Հիմնական խնդիրն են երիկամային սպիացման ռիսկը, երիկամների երեկարատև առողջությունը և հիվանդի վարման անհատական մոտեցումները, հիմնված այնպիսի ռիսկի գործոնների վրա, որոնցից են կրկնվող վարակները, ծնողների հուսալիությունը և առողջապահության հասանելիությունը։ Այս էպիզոդի ընթացքում նաև քննարկվում են գործիքային հետազոտության մեթոդները ինչպիսիք են ԿՄՈւ-ն, դրանց առավելությունները և դրանց հասանելիության հետ կապված խնդիրները։  Բալանսավորելով ապացուցահեն ուղեցույցները և կլինիկական մտածողությունը, բուժաշխատողները կարող են օպտիմիզացնել ՄՄՀ-ի ախտորոշումը և վարումը, նվազեցնելով անհարկի միջամտությունների քանակը։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ․ Ջոան Կո

Բժ․ Ջոան Կո

Բժիշկ Ջոան Կոն ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ է, աշխատում է Լոս Անջելեսի մանկական հոսպիտալի (CHLA) մանկական ուրոլոգիայի բաժանմունքում։ Նա իր  բակալավրի աստիճանը ստացել է մոլեկուլյար, բջջային և զարգացման կենսաբանության ոլորտում Ելի համալսարանում և ավարտել է Վիրջինիայի համալսարանի բժշկական դպրոցը։ Ընդհանուր վիրաբուժության ինտերնատուրան և ուրոլոգիայի ռեզիդենտուրան անցել է Ջոն Հոփքինսի հոսպիտալում, ապա մանկական ուրոլոգիայի ֆելոուշիփ է անցել Ֆիլադելֆիայի մանկական հոսպիտալում։ CHLA-ում բժիշկ Կոն կլինիկական հետազոտությունների տնօրենն է և մանկական ուրոլոգիայի բաժանմունքում ղեկավարում է բազմաթիվ ակտիվ նախագծեր։ Բժիշկ Կոն հատկապես հետաքրքրված է բարդ ուրոլոգիական խնդիրներով, օրինակ՝ սպինա բիֆիդա, միզապարկի էքստրոֆիա-էպիսպադիաներ համադրություններ, կլոակալ մալֆորմացիաներ, բայց հաճույքով բուժում է մանկական ուրոլոգիայի բոլոր խնդիրներով հիվանդներին։  

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՅՈՒԹԵՐ
Գիտելիքի ստուգում