PubMed
Կրթական նպատակներ
Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան ճանաչել նշաններն ու ախտանիշները և բացահայտել գնահատման և կառավարման նախնական քայլերը հետեւալ գործողություններում՝
- Սահմանել PubMed-ը որպես մատենագիտական տվյալների բազա և բացատրել, թե ինչ է այն պարունակում
- Ստեղծել հիմնաբառի որոնում` օգտագործելով մարմանասն որոնման համակարգը
- Ցույց տալ, թե ինչպես մուտք գործել բժշկական առարկաների վերնագրի (MeSH) տվյալների բազա և կիրառել այն PubMed որոնման մեջ
- Ստեղծել MyNCBI հաշիվ՝ որոնումները պահելու և տարածելու համար
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, ինչպես նաև առողջապահական այլ ծառայություններ մատուցողների և ոլորտի կազմակերպիչների համար:
Դասընթացի նկարագրություն
PubMed-ում այսօր պահվում է ավելի քան 34 միլիոն մեջբերում, եւ այն համարվում է առողջապահության ոլորտի գիտությանն առնչվող գրականության հիմնական ռեսուրսը: Ապացույցների վրա հիմնված պրակտիկայում անբաժանելի քայլեր են ամենաորակյալ եւ արդի հետազոտությունների հասանելիությունը եւ գնահատումը, որոնց շնորհիվ բժիշկները տեղեկանում են վերջին ուղեցույցներին եւ առաջարկություններին, որոնք, ի վերջո, կբարելավեն հիվանդության ելքերը: Թեև PubMed-ի հիմնական առանձնահատկությունների հանդեպ մոտեցումները ինտուիտիվ են: Հայ բժիշկներն ու հետազոտողները կօգտվեն այս դասընթացից, որը հիմնարար գիտելիքներ է տալիս այն մասին, թե ինչպես է PubMed-ը գործում և խորանում ավելի առաջադեմ գործառույթների մեջ, ներառյալ բժշկական առարկաների վերնագրերով որոնումները և անհատականացված գործառույթների կարգավորումը: Բարձրացնելով իրենց գիտելիքներն ու հմտությունները PubMed-ում որոնման մեջ՝ դասընթացի մասնակիցները կունենան հզոր և լրացուցիչ գործիք՝ առցանց բժշկական տեղեկատվություն փնտրելիս՝ ներկայացնելու իրենց պրակտիկան եւ հետազոտությունները:
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Լին Քիշ, MLIS, MPP
Լին Քիշը ավելի քան տասնամյա փորձով բժշկագիտական գրադարանավար է, որը ներառում է աշխատանք ակադեմիական միջավայրում Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, իսկ կլինիկական միջավայրում որպես միակ գրադարանավար Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցում (CHLA): Նա ստացել է Գրադարանային և տեղեկատվական գիտությունների մագիստրոսի աստիճան Կալիֆորնիայի համալսարանից (UCLA) 2012 թվականին և Հանրային քաղաքականության մագիստրոսի աստիճան նույն հաստատությունից 2020 թվականին: Ներկայում Լինը Կալիֆորնիայի համալսարանի Դեյվիսի մասնաճյուղի Բլեյսդել բժշկական գրադարանի ղեկավարն է, որտեղ նա կառավարում է գրադարանի ռազմավարությունը, ռեսուրսները և ծառայությունները, որոնք աջակցում են կրթությանը, հետազոտություններին և կլինիկական աշխատանքին Կալիֆորնիայի համալսարանի Դեյվիսի մասնաճյուղում, ներառյալ դրա բժշկական դպրոցը և Բեթի Այրին Մուրի բուժքույրական դպրոցը: Նրա մասնագիտական հետաքրքրությունները ներառում են ապացույցների սինթեզի որակի բարելավումը, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում կլինիկական ինֆորմատիկայի ուսուցմանը նպաստելը և կլինիցիստների բարեկեցության խթանումը՝ կրթության և պրակտիկայի մեջ արվեստի և հումանիտար գիտությունների ներառման միջոցով: