PubMed

1 Ժամ
Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան ճանաչել նշաններն ու ախտանիշները և բացահայտել գնահատման և կառավարման նախնական քայլերը հետեւալ գործողություններում՝

  • Սահմանել PubMed-ը որպես մատենագիտական տվյալների բազա և բացատրել, թե ինչ է այն պարունակում
  • Ստեղծել հիմնաբառի որոնում` օգտագործելով մարմանասն որոնման համակարգը
  • Ցույց տալ, թե ինչպես մուտք գործել բժշկական առարկաների վերնագրի (MeSH) տվյալների բազա և կիրառել այն PubMed որոնման մեջ
  • Ստեղծել MyNCBI հաշիվ՝ որոնումները պահելու և տարածելու համար

Թիրախային լսարան

Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, ինչպես նաև առողջապահական այլ ծառայություններ մատուցողների և ոլորտի կազմակերպիչների համար:

Դասընթացի նկարագրություն

PubMed-ում այսօր պահվում է ավելի քան 34 միլիոն մեջբերում, եւ այն համարվում է առողջապահության ոլորտի գիտությանն առնչվող գրականության հիմնական ռեսուրսը: Ապացույցների վրա հիմնված պրակտիկայում անբաժանելի քայլեր են ամենաորակյալ եւ արդի հետազոտությունների հասանելիությունը եւ գնահատումը, որոնց շնորհիվ բժիշկները տեղեկանում են վերջին ուղեցույցներին եւ առաջարկություններին, որոնք, ի վերջո, կբարելավեն հիվանդության ելքերը: Թեև PubMed-ի հիմնական առանձնահատկությունների հանդեպ մոտեցումները ինտուիտիվ են: Հայ բժիշկներն ու հետազոտողները կօգտվեն այս դասընթացից, որը հիմնարար գիտելիքներ է տալիս այն մասին, թե ինչպես է PubMed-ը գործում և խորանում ավելի առաջադեմ գործառույթների մեջ, ներառյալ բժշկական առարկաների վերնագրերով որոնումները և անհատականացված գործառույթների կարգավորումը: Բարձրացնելով իրենց գիտելիքներն ու հմտությունները PubMed-ում որոնման մեջ՝ դասընթացի մասնակիցները կունենան հզոր և լրացուցիչ գործիք՝ առցանց բժշկական տեղեկատվություն փնտրելիս՝ ներկայացնելու իրենց պրակտիկան եւ հետազոտությունները:

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Լին Քիշ, MLIS, MPP

Լին Քիշ, MLIS, MPP

Լին Քիշը առողջապահական գիտությունների գրադարանավար է, ով ունի ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ: 2012 թվականին նա ստացել է մագիստրոսի աստիճան Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) գրադարանային և տեղեկատվական գիտության բնագավառում։ Հարավային Կալիֆորնիայի համալսարանում (USC) տեղեկատվական ծառայությունների գրադարանավար աշխատելուց և ավելի քան 5 տարի Քեկի բժշկության դպրոցի հետ աշխատելուց հետո 2020 թվականին նա ստացել է հանրային քաղաքականության իր մագիստրոսի կոչումը UCLA-ում: Լինն այժմ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (CHLA) անհատական գրադարանավարն է և հանդիսանում է CHLA-ի Բուժքույրական և միջմասնագիտական հետազոտությունների ինստիտուտի անդամ: Նրա գործառույթներից են՝ ուսումնասիրել առողջապահական հումանիտար գիտությունների դերը, անցկացնել համակարգված և բովանդակային հետազոտություններ, դասավանդել ապացուցահեն բժշկություն, մշակել ընթացակարգեր՝ սոցիալ-համաճարակաբանական մեթոդների կիրառմամբ։