Իմունային անբավարարության հայտնաբերում

Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Այս դասախոսությունից հետո դուք կսովորեք՝

  •  Քննարկել նորմալ իմունային համակարգ ունեցող երեխաների վերին շնչուղիների վարակների պարբերականությունը, ինչպես նաև ռիսկային գործոնների առկայությունը:
  •   Թվարկել կլինիկական նախազգուշացնող նշանները, որոնք կարող են վկայել առաջնային իմունային անբավարարության մասին:
  •  Նշել ընդհանուր տարածված վարակները, որոնք կապված են իմունային համակարգի տարբեր բաժինների հետ և քննարկել նախնական հետազոտությունները
  •  Նկարագրել հիմնական առաջնային իմունային անբավարարության կլինիկական պատկերը

Դասընթացի նկարագրություն

Այս դասընթացի մեջ ներկայացված է տեղեկատվություն նորմալ իմունային համակարգ ունեցող երեխաների վերին շնչուղիների վարակների, առաջնային իմունային անբավարարության կլինիկական նախազգուշացնող նշանների, իմունային համակարգի տարբեր հատվածների հետ կապված ընդհանուր վարակների և առաջնային իմունային անբավարարության կլինիկական դրսևորումների վերաբերյալ: Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն արժեքավոր գիտելիքներ և հմտություններ այս վարակների ախտորոշման և բուժման համար:

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ. Նիմա Իզադի

Բժ. Նիմա Իզադի

Նիմա Իզադին հանդիսանում է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Կեկի բժշկական դպրոցի մանկաբուժության դոցենտ և աշխատում է որպես բժիշկ։ Իր գիտական կոչումը նա ստացել է UCLA-ի Դեվիդ Գեֆֆենի բժշկական դպրոցում, որին հաջորդել է կլինիկական օրդինատուրա Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի ընդհանուր մանկաբուժության բաժնում: Ալերգիայի և իմունոլոգիայի բնագավառում իր պրակտիկան նա անցել է Հրեական ազգային առողջության կենտրոնում։
Բժիշկ Իզադին մանկաբուժության ամերիկյան խորհրդի կողմից հավաստագրված մանկաբույժ է, և իր դասավանդման փորձառության շնորհիվ արժանացել է մի շարք մրցանակների։ Նա Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի կողմից 2016թ-ին ստացել է Ռոբերտա Գ․ Ուիլյամս ռեզիդենտ ուսուցման մրցանակը և Կալիֆորնիայի պետական համալսարանի Ֆուլերթոնի կողմից 2009թ-ին գերազանց դասավանդման համար ստացել է Քենեթ Ուիլյամսի մրցանակը: Ունենալով կրթական հարուստ բազա և մեծ փորձառություն՝ բժիշկ Իզադին գերազանց օգնություն է ցուցաբերում իր պացիենտներին և շատ մեծ նվիրումով կրթում է ապագա բժիշկների։