Երկրորդային գերճնշում

1 ժամ
Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Դասախոսության արդյունքում մասնակիցները պետք է կարողանան`

  • Նկարագրել մանկաբուժական պացիենտի մոտ երկրորդային հիպերտենզիայի դիֆերենցիալ ախտորոշումը
  • Հասկանալ անամնեզի և օբյեկտիվ զննման այն տարրերը, որոնք վկայում են հիպերտենզիայի երկրորդային պատճառների մասին
  • Իրականացնել հիպերտենզիայի երկրորդային պատճառների նախնական ախտորոշիչ հետազոտություն

Թիրախային լսարան

Դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և էնդոկրինոլոգների համար։

Դասընթացի նկարագրություն

Թեև էսենցիալ հիպերտենզիան երեխաների և դեռահասների շրջանում հանդիսանում է հիպերտենզիայի առաջատար պատճառը, մանկաբուժական պացիենտների մոտ, ի տարբերություն մեծահասակների, զգալիորեն ավելի հավանական է հիպերտենզիայի երկրորդային պատճառի առկայությունը։ Այս դասախոսությունը կանդրադառնա բարձր արյան ճնշմամբ մանկաբուժական պացիենտների նախնական գնահատման մոտեցումներին, կքննարկվեն հիպերտենզիայի երկրորդային պատճառներիկարմիր դրոշակհանդիսացող նշաններն ու ախտանշանները, և կներկայացվեն երկրորդային հիպերտենզիայի տարբեր պատճառների կլինիկական դրսևորումներն ու ախտորոշիչ հետազոտությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռենովասկուլյար հիվանդությանը և հիպերտենզիայի մոնոգեն ձևերին։ 

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։

Բժ․ Վենդի Շաո

Բժ․ Վենդի Շաո

Վենդի Հսիաո, բժիշկ, կլինիկական համաճարակաբանության մագիստրոս, Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի (CHLA) Նեֆրոլոգիայի բաժանմունքի բժիշկ է և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) Կեք բժշկական դպրոցի կլինիկական մանկաբուժության դոցենտ։ Հավաստագրված է ընդհանուր մանկաբուժության և մանկական նեֆրոլոգիայի ոլորտում։ Ուսումնասիրել է մոլեկուլյար կենսաբանություն Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում։ Այնուհետև, նախքան USC-ի Կեք բժշկական դպրոցում բժշկական կրթություն ստանալը, երկու տարի զբաղվել է առողջապահական ծառայությունների հետազոտություններով։ CHLA-ում ընդհանուր մանկաբուժության ռեզիդենտուրան ավարտելուց հետո նա անցել է մանկական նեֆրոլոգիայի կլինիկական օրդինատուրա Ֆիլադելֆիայի Մանկական հիվանդանոցում՝ միաժամանակ ստանալով կլինիկական համաճարակաբանության մագիստրոսի աստիճան Պենսիլվանիայի համալսարանից։ Նա ուրախ է աշխատել CHLA-ի պացիենտների և նրանց ընտանիքների հետ, մասնակցում է ընդհանուր նեֆրոլոգիական, դիալիզի և երիկամի փոխպատվաստման պացիենտների խնամքին։ Դոկտոր Հսիաոն հատուկ հետաքրքրություն ունի օնկոնեֆրոլոգիայի, երիկամների քրոնիկ հիվանդության և երիկամների սուր վնասման հանդեպ։ Նա ստացել է «To-Morrow's Research Fund St. Baldrick's Foundation Scholar» մրցանակը և «The Saban Research Institute Research Career Development» մրցանակը։ Նա հույս ունի իրականացնել այնպիսի հետազոտություններ, որոնք ի վերջո կբարելավեն մանկական քաղցկեղից առողջացածների երիկամների առողջական վիճակը։