Երկրորդային գերճնշում
Կրթական նպատակներ
Դասախոսության արդյունքում մասնակիցները պետք է կարողանան`
- Նկարագրել մանկաբուժական պացիենտի մոտ երկրորդային հիպերտենզիայի դիֆերենցիալ ախտորոշումը
- Հասկանալ անամնեզի և օբյեկտիվ զննման այն տարրերը, որոնք վկայում են հիպերտենզիայի երկրորդային պատճառների մասին
- Իրականացնել հիպերտենզիայի երկրորդային պատճառների նախնական ախտորոշիչ հետազոտություն
Թիրախային լսարան
Դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և էնդոկրինոլոգների համար։
Դասընթացի նկարագրություն
Թեև էսենցիալ հիպերտենզիան երեխաների և դեռահասների շրջանում հանդիսանում է հիպերտենզիայի առաջատար պատճառը, մանկաբուժական պացիենտների մոտ, ի տարբերություն մեծահասակների, զգալիորեն ավելի հավանական է հիպերտենզիայի երկրորդային պատճառի առկայությունը։ Այս դասախոսությունը կանդրադառնա բարձր արյան ճնշմամբ մանկաբուժական պացիենտների նախնական գնահատման մոտեցումներին, կքննարկվեն հիպերտենզիայի երկրորդային պատճառների “կարմիր դրոշակ” հանդիսացող նշաններն ու ախտանշանները, և կներկայացվեն երկրորդային հիպերտենզիայի տարբեր պատճառների կլինիկական դրսևորումներն ու ախտորոշիչ հետազոտությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռենովասկուլյար հիվանդությանը և հիպերտենզիայի մոնոգեն ձևերին։ Հաջորդից ներկայացվում է 13-ամյա աղջկա կլինիկական դեպք՝ լուսաբանելու երկրորդային հիպերտենզիայի ախտորոշման և բուժման հիմնական սկզբունքները։ Քննարկվում են հիպերտենզիայի արագ գնահատման ցուցումները, դեղորայքային բուժման զգուշավոր կիրառման առանձնահատկությունները և պացիենտի երկարաժամկետ հսկողության մարտահրավերները։
Գիելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․ Վենդի Շաո
Վենդի Հսիաո, բժիշկ, կլինիկական համաճարակաբանության մագիստրոս, Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի (CHLA) Նեֆրոլոգիայի բաժանմունքի բժիշկ է և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) Կեք բժշկական դպրոցի կլինիկական մանկաբուժության դոցենտ։ Հավաստագրված է ընդհանուր մանկաբուժության և մանկական նեֆրոլոգիայի ոլորտում։ Ուսումնասիրել է մոլեկուլյար կենսաբանություն Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում։ Այնուհետև, նախքան USC-ի Կեք բժշկական դպրոցում բժշկական կրթություն ստանալը, երկու տարի զբաղվել է առողջապահական ծառայությունների հետազոտություններով։ CHLA-ում ընդհանուր մանկաբուժության ռեզիդենտուրան ավարտելուց հետո նա անցել է մանկական նեֆրոլոգիայի կլինիկական օրդինատուրա Ֆիլադելֆիայի Մանկական հիվանդանոցում՝ միաժամանակ ստանալով կլինիկական համաճարակաբանության մագիստրոսի աստիճան Պենսիլվանիայի համալսարանից։ Նա ուրախ է աշխատել CHLA-ի պացիենտների և նրանց ընտանիքների հետ, մասնակցում է ընդհանուր նեֆրոլոգիական, դիալիզի և երիկամի փոխպատվաստման պացիենտների խնամքին։ Դոկտոր Հսիաոն հատուկ հետաքրքրություն ունի օնկոնեֆրոլոգիայի, երիկամների քրոնիկ հիվանդության և երիկամների սուր վնասման հանդեպ։ Նա ստացել է «To-Morrow's Research Fund St. Baldrick's Foundation Scholar» մրցանակը և «The Saban Research Institute Research Career Development» մրցանակը։ Նա հույս ունի իրականացնել այնպիսի հետազոտություններ, որոնք ի վերջո կբարելավեն մանկական քաղցկեղից առողջացածների երիկամների առողջական վիճակը։