Երբ երեխայի հոդացավը պարզապես աճման ցավ չէ․ Ինչպես վաղ ճանաչել Յուվենիլ իդիոpաթիկ արթրիտը

1 Ժամ
Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝

  • Ճանաչել բորբոքային արթրիտի կարմիր դրոշակները և հիմնական կլինիկական դրսևորումները
  • Տարբերակել բորբոքային, մեխանիկական և կենտրոնական ցավը
  • Ճանաչել ՅԻԱ ենթատիպերը և դրանց կլինիկական դրսևորումները 
  • Կիրառել ուղեգրման ապացուցահեն չափանիշները

Թիրախային լսարան

Դասընթացը նախատեսված է մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար։

Դասընթացի նկարագրություն

Այս առցանց դասընթացն անդրադառնում է մանկական և դեռահասության տարիքի ամենահաճախ հանդիպող ռևմատիկ հիվանդության՝ Յուվենիլ իդիոթապիկ արթրիտի (ՅԻԱ) քննարկմանը։ Առանձին մասերը կենտրոնանում են բորբոքային արթրիտների վաղ ճանաչման, հիմնական ոչ բորբոքային ցավային վիճակներից տարբերակման և մանկական ռևմատոլոգի մոտ ժամանակին ուղեգրման հարցերի վրա։ Մասնակիցները կքննարկեն ՅԻԱ հիմնական ենթատիպերը, դրանց կլինիկական դրսևորումները, ուղեկցող բարդությունները, ինչպիսիք են ուվեիտը և աճի խանգարումները, նաև լաբորատոր և ռադիոլոգիական հետազոտությունների դերը գնահատման մեջ: Դասընթացը նաև քննարկում է բուժման ժամանակակից մոտեցումները, բազմամասնագիտական խնամքը և դեռահասության տարիքի առողջական կարևոր առանձնահատկությունները, ներառյալ բուժման ռեժիմին հետևելը (կոմպլայենսը), հոգեսոցիալական ազդեցությունները և ինքնակառավարման փոխանցման հարցերը։ Գործնական կլինիկական օրինակների միջոցով դասընթացն ընդգծում է վաղ ախտորոշման և համակարգված խնամքի կարևորությունը՝ ՅԻԱ-ով ապրող երեխաների և դեռահասների երկարատև արդյունքները բարելավելու համար։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ. Այրիս Ռեյհան

Բժ. Այրիս Ռեյհան

Բժիշկ Այրիս Ռեյհանը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Կեքի բժշկական դպրոցի Ռևմատոլոգիայի ռեզիդենտուրայի ծրագրի տնօրենի օգնականն է, բժիշկ-մասնագետ և Կլինիկական մանկաբուժության դոցենտ։ Նա ստացել է բժշկական կոչումը Իսրայելի Ռութ և Բրյուս Ռապապորտի անվան Տեխնիոն-Իսրայել տեխնոլոգիական ինստիտուտում։ Նա ավարտել է մանկաբուժության կլինիկական օրդինատուրան Նյու Յորքի Նորթվել Հելսի Սթիվեն և Ալեքսանդրա Քոհենների անվան մանկական բժշկական կենտրոնում և մանկական ռևմատոլոգիայի մասնագիտացմամբ՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում։ Բժիշկ Ռեյհանը հավաստագրված է Ամերիկյան մանկաբուժության խորհրդի կողմից մանկաբուժության և մանկական ռևմատոլոգիայի մասնագիտություններով: Իր ուսումնառության ընթացքում ստացել է բազմաթիվ հետազոտական ​​մրցանակներ, այդ թվում՝ Կոհեն մանկական բժշկական կենտրոնում կլինիկական գիտական ​​հետազոտությունների ոլորտում ռեզիդենտության մրցանակը, ինչպես նաև ռեզիդենտուրայի կրթաթոշակը Ամերիկյան ռևմատոլոգիայի քոլեջից։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Դասընթացի նյութեր
Դասընթացի սահիկաշար
Գիտելիքի ստուգում