Դասընթացի բովանդակությունից օգտվելու համար խնդրում ենք հաշիվ ստեղծելԴասընթացի բովանդակությունից օգտվելու համար խնդրում ենք հաշիվ ստեղծելԴասընթացի բովանդակությունից օգտվելու համար խնդրում ենք հաշիվ ստեղծելԴասընթացի բովանդակությունից օգտվելու համար խնդրում ենք հաշիվ ստեղծել

Փոդքասթ – Ինֆանտիլ հեմանգիոմա

1 ժամ
Հայերեն
1 Credit (s)

Կրթական նպատակներ

Փոդքասթը լսելու արդյունքում մասնագետները կկարողանան՝

  • Ախտորոշել ինֆանտիլ հեմանգիոման
  • Տարբերակել ինֆանտիլ հեմանգիոման այլ անոթային անոմալիաներից
  • Տարբերակել բարձր ռիսկի խմբին պատկանող ինֆանտիլ հեմանգիոմաները և ըստ այդմ որոշել հետագա վարումը
  • Ընտրել բուժման տեղային կամ համակարգային տարբերակը
  • Որոշ անոթային անոմալիաների դեպքում սահմանել համապատասխան հսկողություն
  • Ըստ անհրաժեշտության կատարել լրացուցիչ հետազոտություններ

Թիրախային լսարան

Փոդքասթը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և մաշկաբանների  համար:

Դասընթացի նկարագրություն

«Անոթային անոմալիաներ, ինֆանտիլ հեմանգիոմա» փոդքասթում անդրադարձ է կատարվում անոթային անոմալիաների, և մանկական տարիքում առավել հաճախ հանդիպող ինֆանտիլ հեմանգիոմայի առաջացման պատճառներին, ախտորոշման, վարման և բուժման սկզբունքներին:
Մանրամասն ներկայացվում են ինֆանտիլ հեմանգիոմայի տարածվածությունը, ախտածագումը, ընթացքի առանձնահատկությունները, ախտորոշումը և տարբերակիչ ախտորոշումը: Ներկայացվում են բարձր ռիսկի ինֆանտիլ հեմանգիոմաները:
Անդրադառձ է կատարվում վարման և բուժման սկզբունքներին, նշվում են դեղորայքային բուժման ցուցումները և հակացուցումները:
Խոսվում է նաև այլ անոթային անոմալիաների մասին, մասնավորապես բնածին հեմանգիոմաների, սաղմոնագույն բծի և գինու բծի: Ընդգծվում է դրանց ախտորոշման և տարբերակման կարևորությունը հետագա վարման համար:

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։