Փոդքասթ - Դեպրեսիվ էպիզոդ և դեպրեսիան որպես հիվանդություն երեխաների մոտ
Կրթական նպատակներ
Փոդքասթը լսելու արդյունքում մասնագետները կկարողանան՝
- Ուշադրություն դարձնել այն սոմատիկ խանգարումներին, որոնք կարող են լինել դեպրեսիայի հետևանք
- Տարբերակել դեպրեսիաի առանձնահատկությունները երեխաների մոտ
- Տարբերակել բուժման մեջ նախընտրելի դեղորայքը
- Հնարավորության դեպքում խուսափել դողորայքային բուժումից՝ նախընտրությունը տալով հոգեթերապիային
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է ընտանեկան բժիշկների, մանկաբույժների և հոգեբույժների համար:
Դասընթացի նկարագրություն
«Դեպրեսիվ էպիզոդ և դեպրեսիան որպես հիվանդություն երեխաների մոտ» փոդքասթում անդրադարձ է կատարվում ընդհանուր դրույթներին, տարբեր տարիքային խմբերում դեպրեսիայի առանձնահատկություններին, ռիսկի գործոններին և բուժմանը։ Մանրամասն ներկայացվում են դեպրեսիային բնորոշ, հատկապես՝ սոմատիկ բնույթի ախտանիշները։ Նկարագրվում են անակլիտիկ դեպրեսիան, հոսպիտալիզմը և հետծննդաբերական դեպրեսիան, դրանց առաջացման պատճառները և հետևանքները։ Մանկաբույժները, ընտանեկան բժիշկները առաջնային օղակի այն մասնագետներն են, ովքեր կարող են բացահայտել դեպրեսիան, դրա հետ կապված խնդիրները կամ ռիսկի գործոնները նույնիսկ այն դեպքում, երբ խորհդատվության պատճառն ընդհանրապես կապված չէ այս խանգարման հետ: Ունենալով երկարաժամկետ և վստահելի հարաբերություններ հիվանդների և նրանց ընտանիքների հետ, վերջիններս կարող են նպաստել երեխաների և եռահասների հոգեկան առողջության ամրապնդմանը, ուղղորդել աջակցության կարիք ունեցող ընտանիքներին՝ օգտվելու հոգեկան առողջության ծառայություններից, խթանել դրական արդյունքների ստացումը:
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․ Սիրանուշ Հակոբյան
Սիրանուշ Հակոբյանը վաստակաշատ հոգեթերապևտ է և ՀՀ առողջապահության նախարարության մանկական և դեռահասների հոգեկան առողջության գծով խորհրդատու։ Երեք տասնամյակ տեւած կարիերայով նա զգալի ներդրում է ունեցել Հայաստանում հոգեկան առողջության գործում: Սիրանուշ Հակոբյանը մանկաբուժության դիպլոմ է ստացել Երևանի պետական բժշկական ինստիտուտից, որտեղ նաև ավարտել է ինտերնատուրան՝ մանկական հոգեբուժության գծով:
Իր կարիերայի ընթացքում Սիրանուշ Հակոբյանն անցել է լայնածավալ վերապատրաստում և մասնագիտական զարգացում, որն արտացոլում է հոգեկան առողջության խնամքն առաջ մղելու նրա հանձնառությունը: Նրա փորձը ներառում է մասնագիտացված սեմինարներ և կոնֆերանսներ, մանկական հոգեբուժության, հոգեվերլուծության և հոգեթերապիայի տարբեր դասընթացներ: Սիրանուշ Հակոբյանը շարունակում է հարստացնել ոլորտը իր կլինիկական պրակտիկայի, հետազոտական և կրթական նախաձեռնությունների միջոցով՝ ուղղված Հայաստանում երեխաների և դեռահասների հոգեկան առողջության ոլորտի բարելավմանը: