Սնուցում և նյարդային անորեքսիա

1
Հայերեն, English
1 Credit (s)

Կրթական նպատակներ

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝

  • Նկարագրել թերսնուցմամբ և նյարդային անորեքսիայով հոսպիտալացված երեխաների համար անվտանգ սնուցման գործելակարգ
  • Բացահայտել վերասնուցման համախտանիշի հետ կապված առնվազն երեք նշան/ախտանիշ
  • Թվարկել հիվանդանոցում թերսնուցման և նյարդային անորեքսիայի բուժման առնվազն երկու տարածված մարտահրավեր

Թիրախային լսարան

Դասընթացը նախատեսված է մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար։

Դասընթացի նկարագրություն

Այս առցանց դասընթացն առաջարկում է գործնական, ապացուցողական բժշկության վրա հիմնված ուղեցույցներ նյարդային անորեքսիայի կամ ատիպիկ անորեքսիայի հետևանքով թերսնուցմամբ հոսպիտալացված երիտասարդների անվտանգ վերասնուցման համար։ Այն ներառում է ախտորոշման չափանիշներ, հոսպիտալացման ուղեցույցներ և սնուցման հստակ ուղեցույցներ, ներառյալ առաջարկվող կալորիաների միջակայքեր (1,400–2,000 կկալ/օր)՝ օրական աճով՝ կայուն քաշի ավելացում ապահովելու համար։ Մասնակիցները կսովորեն սննդի ընդունման ժամանակացույցերի, ժամանակային սահմանափակումների, սննդային հավելումների օգտագործման լավագույն գործելակարգերը և թե երբ կիրառել զոնդային սնուցում, եթե բերանային ընդունումն անբավարար է։ Մանրամասնորեն քննարկվում է վերասնուցման համախտանիշը՝ տալով հստակ քայլեր մոնիտորինգի, հավելումների, էլեկտրոլիտային տեղաշարժերի և թիամինի պահանջի կառավարման համար։ Դասընթացն անդրադառնում է նաև այնպիսի տարածված մարտահրավերների, ինչպիսիք են ստամոքսաղիքային խանգարումները՝ բացատրելով, թե ինչպես նորմալացնել ախտանշանները և ուշադրությունը պահել սնուցման վրա՝ որպես բուժման միջոց։ Կարևորվում են ստիգմայավորումը նվազեցնելու, ընտանիքներին աջակցելու և էմպաթիան խթանելու ռազմավարությունները՝ ապահովելով, որ ծնողները և պացիենտները հասկանան, որ սննդային խանգարումները հիվանդություններ են, ոչ թե ընտրություն։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ․Ցելիյա Ֆրամսոն

Բժ․Ցելիյա Ֆրամսոն

Սելիա Ֆրամսոնը, հանրային առողջապահության մագիստրոս, դիետոլոգ, 2008 թվականից աշխատում է որպես դեռահասների դիետոլոգ, սկզբում Սիեթլի Մանկական հիվանդանոցում, իսկ ներկայումս՝ Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցում։ Նա ունի սննդային խանգարումներով և բարձր ՄԶԻ (մարմնի զանգվածի ինդեքս) ունեցող երիտասարդների բուժման և ծրագրերի մշակման հարուստ փորձ։ Սելիան ունի կլինիկական փորձառություն միջդիսցիպլինար թիմերի հետ աշխատելու բուժօգնության տարբեր մակարդակներում, ներառյալ բժշկական ցուցումներով հոսպիտալացումը, հոգեբուժական ստացիոնար բուժումը և ամբուլատոր բուժօգնությունը։ Նա սննդային խանգարումների բժշկական կայունացման համար ստացիոնար կլինիկական ուղու առաջատարն է և նախագահում է Դեռահասների առողջության և բժշկության ասոցիացիայի սնուցման կոմիտեն։ Սելիան ներկայացրել է իր աշխատանքը բազմաթիվ գիտաժողովներում։ Սելիան ստացել է փիլիսոփայության բակալավրի աստիճան Փենսիլվանիայի համալսարանից և ավարտել է հանրային առողջապահության մագիստրոսի ծրագիրը և Դիետոլոգիական ինտերնատուրան Վաշինգտոնի համալսարանում։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՅՈՒԹԵՐ
Դասընթացի սահիկաշար
Գիտելիքի ստուգում