Վերքերի խնամք
Կրթական նպատակներ
Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝
- Նախապատրաստել բուժառուին, ընտանիքին և վերքերը
- Տարբերակել տարբեր կարանյութեր և տեխնիկաներ, որոնք օգտագործվում են վերքերի մշակման ժամանակ
- Կախված վնասման տեսակից ընտրել համապատասխան նյութեր և տեխնիկա
- Տարբերակել այն վերքերը, որոնք պահանջում են բուժառուի տեղափոխում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք
Թիրախային լսարան
Դասընթացը նախատեսված է մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար։
Դասընթացի նկարագրություն
Այս դասընթացը սովորեցնում է պատռված վերքերի մշակումը երեխաների մոտ, ներառելով բուժառուի նախապատրաստումը, ցավազրկումը, սեդացիան, անշարժացումը, մշակումը և վերականգնման տեխնիկաները (մաշկային սոսինձ (Dermabond), մազերի վրադրում, ստերիլ-ստրիպեր, սկոբաներ և հանգուցակարեր): Կիրառվում է PICARN-ի գլխի վնասվածքների կանոնը՝ ավելորդ ՀՇ-ներից խուսափելու համար (PECARN-ը, դա ԱՄՆ-ում հետազոտական համընկերություն է, որը միավորում է երեխաների անհետաձգելի բուժօգնության տարբեր բաժանմունքներ): Քննարկվում է ճակատի, գլխամաշկի, ունքի, շրթունքների եզրերի և բերանի վնասվածքների, ծնոտի, մատների (ներառյալ մատների բլոկադայի, եղնգային մահճի մշակում) և բարձր հաճախականության հոսանքով վերջույթների վնասումները։ Մասնակիցները սովորում են նյութերի տեսակները (արագ ներծծվող թելեր, վիկրիլ, քրոմային թելեր, չներծծվող թելեր), ծանոթանում այն դեպքերին, որոնք պահանջում են բուժառուի տեղափոխում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք կամ այլ նեղ մասնագիտացված բաժանմունք և հետմիջամտական խնմանքը՝ հիմնված ապացուցողական բժշկության վրա (վարակի կանխարգելում, փայտացման կանխում, արևից պաշտպանություն, շինավորում)։ Դասընթացը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում պրակտիկ ասպեկտներին, ծնողների հետ խորհրդատվությանը և կոսմետիկ արդյունքներին։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․Արշադ Ջիֆրի
Բժիշկ Արշադ Ջիֆրին Հյուսիսային Կարոլինայի Քեքի բժշկական դպրոցի մանկաբուժության ամբիոնի դասախոս և Լոս Անջելեսի Մանկական հոսպիտալի անհետաձգելի բուժօգնության մանկաբույժ է, որտեղ նաև հանդիսանում է մանկական անհետաձգելի բուժօգնության մասնագիտացման ղեկավար։ Բժիշկիը իր օրդինատուրան որպես մանկաբույժ անցել է Լոս Անջելեսի Մանկական հոսպիտալում, որտեղ հետագայում դարձել է ավագ օրդինատոր։ Բժիշկ Ջիֆրիի կլինիկական հետաքրքրություններն են մանկական ինտենսիվ թերապիան, տրավման, օրթոպեդիկ վնասվածքները, վերքերը և ինֆեկցիոն հիվանդությունները։ Իր հետազոտություններն ուղղված են այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են ծախսերի կրճատում, աշխատավայրում դրական մթնոլորտ, մասնավորապես բժիշկների պրոֆեսիոնալ այրման համախտանիշ։