Ինքնասպանության ռիսկի գնահատումը և կառավարումը խնամքի հաստատություններում

1 ժամ
Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝

  • Տարրական գիտելիքներ ունենալ երիտասարդների շրջանում ինքնավնասման մտքերի և վարքագծի տարածվածության և տարբեր միջավայրերում դրա համար սքրինինգի կարևորության մասին:
  • Տարբեր միջավայրերում լայնորեն կիրառել ABCD մոտեցման յուրաքանչյուր քայլ, ինչպես նշված է ստորև՝
    • Երիտասարդների շրջանում գնահատել ինքնասպանության ռիսկը և որոշել ռիսկի մակարդակը
    • Երիտասարդների մեջ ապագայի հույս ներշնչել
      Կապեր հաստատել երիտասարդների և հոգատար մեծահասակների միջև
    • Երիտասարդներին անվտանգ պահելու ծրագիր մշակել:

Թիրախային լսարան

Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, հոգեբանների և կլինիկական հոգեբանների համար:

Դասընթացի նկարագրություն

Այս դասընթացի ընթացքում մասնակիցները հիմնարար պատկերացում կկազմեն երիտասարդության շրջանում տարածված ինքնավնասման և դրա վարքագծի մասին՝ կենտրոնանալով ակտիվ զննման կարևորության վրա: Ներկայացված է ABCD մոտեցումը, ինչի շնորհիվ մասնակիցները կծանոթանան ռիսկերի գնահատման, հույսի ներշնչման, հոգատար մեծահասակների հետ կապեր հաստատելու և անվտանգության ծրագրեր մշակելու փուլերին: Մասնակիցները ձեռք կբերեն հմտություն՝ արդյունավետ կերպով ճանաչել և լուծել երիտասարդների ինքնավնասման խնդիրները, ինչպես նաև վճռորոշ դեր կատարել աջակցության ընդլայնման, ուղղորդման և բուժման ճանապարհը դյուրին դարձնելու հարցում:

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։

Լուկաս Զուլո, գ․թ․

Լուկաս Զուլո, գ․թ․

Բժիշկ Լուկաս Զուլոն հանդիսանում է Հոգեկան առողջության ազգային ինստիտուտի անդամ (NIMH Diversity Fellow) և կլինիկական հրահանգիչ UCLA-ի մանկական և դեռահասների հոգեբուժության բաժնում՝ բժիշկներ Ջոան Ասարնոունի և Ժաննա Միրանդայի գիտահետազոտական մենթորության ներքո: Նրա հետազոտական և կլինիկական աշխատանքը ուղղորդված է դեռահասների ինքնասպանությունների կանխարգելման վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով ինքնասպանություն գործող ԼԳԲՏ երիտասարդների խնամքի բարելավման ուղղությամբ: Բժիշկ Զուլոն իր աշխատանքներում հաճախ է ներկայացնում ինքնասպանության կամ ինքնավնասման փորձ կատարած մարդկանց խոսքը՝ նպատակ ունենալով ուղղակիորեն տեղեկացնել անապահով հասարակության շրջանում միջամտության ադապտացիայի եւ խնամքի բարձրացման անհրաժեշտության մասին։

Ներածություն
Դասընթացի նյութեր
Դասընթացի սահիկաշար
Գիտելիքի ստուգում