Հետտրավմատիկ սթրեսային խանգարման նյարդակենսաբանական հիմքը
Կրթական նպատակներ
Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝
- Հասկանալ ՀՏՍԽ-ի սահմանումը, տարածվածությունը, սիմպտոմոլոգիան և ախտորոշմանՆ չափանիշները
- Բացահայտել և հասկանալ նյարդակենսաբանական համակարգերը (նեյրոքիմիական, նեյրոանատոմիական և նեյրոէնդոկրին), ինչպես նաև գենետիկ գործոնները, որոնք բնորոշ ենւթագրում են ՀՏՍԽ-ին
- Գնահատել ռիսկայնությանի գործոնները (օրինակ՝ միջսերնդային տրավմա, ստիգմա) և կայունության դիմացկունության գործոնները (օրինակ՝ հաղթահարում, սոցիալական աջակցություն), որոնք կարևոր են ՀՏՍԽ-ի բացահայտման և բուժման համար
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է Հայաստանի այն բուժաշխատողների համար, ովքեր աշխատում են երեխաների հետ: Մանկաբույժներն ու ընտանեկան բժիշկները, հոգեբանները, սոցիալական աշխատողները:
Դասընթացի նկարագրություն
Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ) բարդ հոգեբուժական վիճակ է, որը ներառում է նեյրոքիմիական, նեյրոանատոմիական և նեյրոէնդոկրին փոփոխություններ: Այստեղ մենք հակիրճ ներկայացնում ենք ՀՏՍԽ-ի տարածվածությունն ու սիմպտոմոլոգիան և տրամադրում ենք համապարփակ ակնարկ ներգրավված նյարդակենսաբանական գործոնների վերաբերյալ: Բացի այդ, մենք քննարկում ենք ռիսկայնության և դիմացկունության գործոնները և հակիրճ ներկայացնում ենք նաև բուժուման հավանական տարբերակներին։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։
Մարալ Աղվինյան, բ․գ․թ.
Մարալ Աղվինյանը նեյրոհոգեբանության դոկտորանտ է Նյու Յորքի Ֆորդհեմ համալսարանի Կլինիկական հոգեբանության դոկտորական ծրագրում: Նրա հետազոտությունները կենտրոնացված են այն հանգամանքի վրա, թե ինչ դեր ունեն այն սոցիալ-մշակութային, լեզվական և միջմշակութային խնդիրները, որոնք միանշանակ ազդում են քրոնիկ հիվանդություններով ապրող բնակչության մոտ ուղեղի առողջության վրա (օրինակ ՄԻԱՎ): Բացի այդ, նա ակտիվորեն զբաղվում է Հայաստանում առողջապահական գրագիտության, գիտական հաղորդակցության և նյարդահոգեբանական հետազոտությունների անցկացման հարցերով և վերջերս հիմնադրել է Meedk (@meetyourmeedk) կազմակերպությունը, որը միտված է ամբողջ աշխարհում հայ բնակչության շրջանում ուղեղի առողջության վերաբերյալ գիտելիքների ամրապնդմանը և կրթության բարձրացմանը:
Սետա Կազանջյան, բ․գ․թ.
Սետա Կազանջյանը կլինիկական նյարդահոգեբան է, ով լիցենզավորված է Նյու Յորքում և Կալիֆորնիայում և գրանցված է Ֆրանսիայում: Նա նաև Փարիզի Ամերիկյան համալսարանի հոգեբանության ամբիոնի դոցենտ է: Հոգեբանական գիտությունների թեկնածուի իր կոչումը նա ստացել է Նյու Յորքի քաղաքային համալսարանի ավարտական դպրոցում, նյարդահոգեբանական ենթածրագրում։ Նա պրակտիկա է անցել NYU Langone համապարփակ էպիլեպսիայի կենտրոնում և իր հետդոկտորական կրթաթոշակը ստացել Փարիզի Ophtalmogique de Rothschild հիմնադրամի Տեսողության և ճանաչողության լաբորատորիայում և նյարդաբանության բաժանմունքում: Փարիզում նրա անհատական գործունեությունը մասնագիտացված է այն երկլեզու և ներգաղթած երեխաների, դեռահասների և մեծահասակների նյարդահոգեբանական խնդիրների գնահատման մեջ, ովքեր ունեն նյարդային համակարգի զարգացման խանգարումների, ուսուցման խանգարումների և նյարդաբանական կամ հոգեբուժական հիվանդությունների հետ կապված ճանաչողական խնդիրներ։ Նրա լաբորատորիան՝ Փարիզի Ամերիկյան համալսարանի Բազմամշակութային նեյրոհոգեբանության լաբորատորիան, կենտրոնացած է բազմամշակութային և երրորդ մշակույթի երեխաների և մեծահասակների միջմշակութային խնդիրների և գնահատականների վրա: Նա հանդիսանում է Միջազգային նյարդահոգեբանական ընկերության Գլոբալ աջակցության կոմիտեի Ֆրանսիայի տարածաշրջանի ներկայացուցիչը և Française des Psychologues spécialisés en Neuropsychologie կազմակերպության անդամ: