Մանկական աճ և սեռահասունացում
Կրթական նպատակներ
Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝
- Ճիշտ նկարագրել երեխաների և դեռահասների նորմալ գծային աճը մինչև վերջնական հասակի ձեռքբերումը և նորմալ աճի գնահատումը
- Գնահատել նորմալ աճի և սեռական հասունության վրա ազդող գործոնները նորածնային-մանկության-սեռահասունության ժամանակահատվածներում
- Գնահատել տղաների և աղջիկների սեռական հասունացման նորմալ զարգացումն ըստ Տանների սանդղակի
- Հաշվել երեխաների թիրախային հասակը՝ հիմնվելով ծնողների միջին հասակի վրա
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, մանկական Էնդոկրինոլոգների, ինչպես նաև առողջապահական այլ ծառայություններ մատուցողների և ոլորտի կազմակերպիչների համար:
Դասընթացի նկարագրություն
Այս դասընթացը պատրաստված է որպես երեխաների և դեռահասների նորմալ աճի ներածություն՝ ուսումնասիրելով նորածնային, մանկության և սեռական հասունության միջև կապը: Այն ներառում է աճի և հասունացման վրա ազդող գործոնների համառոտ ներածություն։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․ Լուսինե Նավասարդյան, բ.գ.թ.
Լուսինե Վիուլի Նավասարդյան, բ.գ.թ., Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգ։ Բժիշկ Նավասարդյանն ավարտելուց հետո բազմաթիվ վերապատրաստումներ է անցել Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Ռուսաստանի Դաշնությունում։ Բժշկուհի Նավասարդյանը 2014 թ.-ին «Վահանաձև գեղձի աուտոիմունային խանգարումները տիպ 1 շաքարային դիաբետով հիվանդ երեխաների և դեռահասների շրջանում» թեմայով թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Հայաստանում: 2014 թվականից Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ է։ Նա մասնակցել է բազմաթիվ ESPE դպրոցներին և տարեկան ժողովներին և ներկայացրել բազմաթիվ սահիկաշարեր և դասախոսություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում գիտաժողովների ժամանակ։ Նա ունի նաև մի շարք տպագրություններ: