Մանկական աճ և սեռահասունացում

1 Ժամ
Հայերեն
1 Credit (s)

Կրթական նպատակներ

Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝

  • Ճիշտ նկարագրել երեխաների և դեռահասների նորմալ գծային աճը մինչև վերջնական հասակի ձեռքբերումը և նորմալ աճի գնահատումը
  • Գնահատել նորմալ աճի և սեռական հասունության վրա ազդող գործոնները նորածնային-մանկության-սեռահասունության ժամանակահատվածներում
  • Գնահատել տղաների և աղջիկների սեռական հասունացման նորմալ զարգացումն ըստ Տանների սանդղակի
  • Հաշվել երեխաների թիրախային հասակը՝ հիմնվելով ծնողների միջին հասակի վրա

Թիրախային լսարան

Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, մանկական Էնդոկրինոլոգների, ինչպես նաև առողջապահական այլ ծառայություններ մատուցողների և ոլորտի կազմակերպիչների համար:

Դասընթացի նկարագրություն

Այս դասընթացը պատրաստված է որպես երեխաների և դեռահասների  նորմալ աճի ներածություն՝ ուսումնասիրելով նորածնային, մանկության և սեռական հասունության միջև կապը: Այն ներառում է աճի և հասունացման վրա ազդող գործոնների համառոտ ներածություն։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ․ Լուսինե Նավասարդյան, բ.գ.թ.

Բժ․ Լուսինե Նավասարդյան, բ.գ.թ.

Լուսինե Վիուլի Նավասարդյան, բ.գ.թ., Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգ։ Բժիշկ Նավասարդյանն ավարտելուց հետո բազմաթիվ վերապատրաստումներ է անցել Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Ռուսաստանի Դաշնությունում։ Բժշկուհի Նավասարդյանը 2014 թ.-ին «Վահանաձև գեղձի աուտոիմունային խանգարումները տիպ 1 շաքարային դիաբետով հիվանդ երեխաների և դեռահասների շրջանում» թեմայով թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Հայաստանում: 2014 թվականից Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ է։ Նա մասնակցել է բազմաթիվ ESPE դպրոցներին և տարեկան ժողովներին և ներկայացրել բազմաթիվ սահիկաշարեր և դասախոսություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում գիտաժողովների ժամանակ։ Նա ունի նաև մի շարք տպագրություններ:

Ներածություն
Կարլբերգի ICP կոնցեպտը
Աճի նորածնային շրջան
Աճի մանկական շրջան
Պուբերտատային/Սեռահասունացման աճի շրջան
Ծնողների միջին և թիրախային հասակի միջակայքերի հաշվարկ
Աճի սանդղակներ, Պերցենտիլներ և Ստանդարտ Շեղման Միավորներ
Ոսկրային տարիք
Աճի խանգարումներ
Գիտելիքի ստուգում և հետադարձ կարծիք