Հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) դեղորայքային բուժում
Կրթական նպատակներ
Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝
- Հասկանալ ՀՏՍԽ-ի սահմանումը, տարածվածությունը, սիմպտոմոլոգիան և ախտորոշիչ չափանիշները
- բացահայտել և հասկանալ նյարդակենսաբանական համակարգերը (նեյրոքիմիական, նեյրոանատոմիական և նեյրոէնդոկրին), ինչպես նաև գենետիկ գործոնները, որոնք բնութագրում են ՀՏՍԽ-ն
- գնահատել ռիսկի գործոնները (օրինակ՝ միջսերնդային տրավմա, ստիգմա) և կայունության գործոնները (օրինակ՝ հաղթահարում, սոցիալական աջակցություն), որոնք կարևոր են ՀՏՍԽ-ի բացահայտման և բուժման համար
- վերանայել ՀՏՍԽ-ի հետ կապված ախտանիշները
- խրախուսել հոգեբանական բուժման մոտեցումները
- վերանայել ՀՏՍԽ-ի դեղորայքային բուժման մոտեցումները՝ կենտրոնանալով SSRI-ների (սերոտոնինի սելեկտիվ հետզավթման ինհիբիտորներ) և պրազոսինի վրա
- քննարկել բենզոդիազեպինների հավանական վնասակար ազդեցությունը ՀՏՍԽ ունեցող պացիենտների վրա:
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է Հայաստանի այն բուժաշխատողների համար, ովքեր աշխատում են երեխաների հետ: Մանկաբույժներն ու ընտանեկան բժիշկները, հոգեբանները, սոցիալական աշխատողները: Դասընթացը Հայաստանում հավատարմագրված է ՇՄԶ-ով:
Դասընթացի նկարագրություն
Այս պրեզենտացիայի մեջ ներկայացված է ՀՏՍԽ դեղորայքային բուժման տարբերակները:
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։
Բժ. Սերոբ Չալյան
Բժիշկ Սերոբ Չալյանը բակալավրի աստիճանը ստացել է Դեյվիսի Կալիֆոռնիայի համալսարանում՝ (UC Davis) նյարդակենսաբանության, ֆիզիոլոգիայի և վարքագծի բնագավառում։ Այնուհետև նա ընդունվել է Ռոզալինդ Ֆրանկլինի համալսարան, որտեղ ստացել է կենսաբժշկական գիտությունների մագիստրոսի կոչում, իսկ ավելի ուշ՝ նաև բժշկի կոչում: Բժշկի կոչումը ստանալուց հետո բժիշկ Չալյանը անցել է հոգեբուժության ոլորտում իր օրդինատուրան UCLA/VA Greater Los Angeles-ի հոգեբուժության ուսուցման ծրագրով, որտեղ էլ ներկայումս երրորդ կուրսի օրդինատոր բժիշկ է:
Բժ. Արթին Տեր-Հակոբյան
Բժիշկ Տեր-Հակոբյանը Հոգեբուժության և նյարդաբանության ամերիկյան խորհրդի (ABPN) կողմից հավաստագրված հոգեբույժ է։ Նա գերազանցությամբ ավարտել է Լոս Անջելեսի Օքսիդենտալ քոլեջը՝ կենսաքիմիայի մասնագիտությամբ: Հանթինգթոնի և Սիդար-Սինայի հիվանդանոցներում սրտաբանական ոլորտում երկու տարվա հետազոտություններից հետո նա ընդունվել է Մերիլենդի Առողջապահական գիտությունների համալսարանի միացյալ ծառայությունների (USUHS) բժշկական ֆակուլտետ՝ միաժամանակ ծառայություն սկսելով ԱՄՆ բանակում: Նա ավարտել է USUHS-ը` իր կուրսում լինելով լավագույն` երրորդ տեղում, ինչպես նաև Walter Reed Army բժշկական կենտրոնում հոգեբուժության ոլորտում անցել է իր պրակտիկան։ 2007 թվականին նա ստացել է Հանրային առողջության մագիստրոսի կոչում USUHS-ից՝ կենտրոնանալով ՀՏՍԽ-ի վրա, ինչը հանգեցրել է մի քանի հոդվածների հրապարակմանը: Այնուհետև նա տեղակայվել է Ֆորտ-Բլիսսում (Տեխասի նահանգ), Ֆորտ-Լիվենորտwum (Կանզասի նահանգ) և Ֆորտ Կարսոնում (Կոլորադոյի նահանգ) և տեղակայվելով Իրաքում (2009) և Աֆղանստանում (2014) հասել է մինչև փոխգնդապետի կոչմանը։ Իր ուղու ընթացքում նա հաջողությամբ բուժել է տրամադրության, անհանգստության, քնի, սթրեսի հետ կապված և թմրամիջոցների օգտագործման խանգարումներ ունեցող հազարավոր պացիենտների՝ կայազորային, քաղաքացիական և մարտական դիրքերում, ղեկավարել մի քանի կլինիկաներ, ստացիոնար հոգեբուժական բաժանմունքներ և բրիգադի մարտական թիմի ամբողջ բուժանձնակազմին: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո բժիշկ Տեր-Հակոբյանը 2015-ից 16-ը աշխատել է Հարավային Կոլորադոյի Haven Behavioral Hospital-ում որպես բժշկական գծով տնօրեն: Այնուհետև նա անցել է պրակտիկայի Parkview բժշկական կենտրոնում Պուեբլոյում (Կոլորադո), և իր մասնավոր գրասենյակում՝ (AT Psychiatry, PLLC) Կոլորադո Սփրինգսում (Կոլորադո), հիվանդներին բուժելուց բացի նա ներգրավված է նաև բժշկական ուսանողների ուսուցմամբ: Բժիշկ Տեր-Հակոբյանն ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։