Մանկական գաստրոէնտերոլոգիայում տարածված խնդիրներ

1 ժամ
Հայերեն, English
1 Credit (s)

Կրթական նպատակներ

Դասընթացի արդյունքում մասնագետները կկարողանան՝

  • Գիտակցել, որ ՖՍԱԽ-ն ախտանշանների վրա հիմնված ախտորոշում է և պահանջում է սահմանափակ քանակի հետազոտություններ
  • ՖՍԱԽ-ն ներառել որովայնացավով պացիենտների տարբերակիչ ախտորոշման մեջ
  • Մշակել մոտեցում որովայնացավով երեխաների գնահատման համար
  • Գիտակցել, որ մանկական փորկապությունն ունի տարաբնույթ կլինիկական դրսևորումներ
  • Հասկանալ քրոնիկական փորկապության պաթոֆիզիոլոգիան
  • Հասկանալ, որ ֆունկցիոնալ փորկապությունը ախտանշանների վրա հիմնված ախտորոշում է, որը չի պահանջում լայնածավալ հետազոտություններ
  • Սովորել փորկապության և անկղապահության (էնկոպրեզ) բուժական մոտեցումները
  • Սովորել աղիքային մեթանոգենի գերաճի դերը քրոնիկական փորկապության դեպքում

Թիրախային լսարան

Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար:

Դասընթացի նկարագրություն

Այս համապարփակ առցանց դասընթացը բաղկացած է երկու մանրամասն դասախոսություններից, որոնք անդրադառնում են մանկական գաստրոէնտերոլոգիայի կարևոր խնդիրներին. որովայնի քրոնիկ ցավ և մանկական փորկապություն։ Առաջին դասախոսությունը վերաբերվում է երեխաների քրոնիկ որովայնացավին, ներառելով ֆունկցիոնալ ստամոքս-աղիքային խանգարումները (ՖՍԱԽ): Մասնակիցները կուսումնասիրեն որովայնի ցավի ֆունկցիոնալ խանգարումների ախտորոշիչ չափանիշները և կքննարկենք երեխաների մոտ քրոնիկական որովայնացավի դեպքում ստանդարտացված գնահատման և բուժման մոտեցումները։ Երկրորդ դասախոսությունը վերաբերվում է մանկական փորկապության համապարփակությանը՝ ընդգծելով դրա բազմազան կլինիկական դրսևորումները և հիմքում ընկած պաթոֆիզիոլոգիան: Մասնակիցներին կներկայացվի մանկական փորկապության դրսևորումների բազմազանությունը և քրոնիզացիայի հարցում աղիքային մեթանոգենի գերաճի անկյունաքարային դերը։ Փորկապությունը դիտարկելով որպես ախտանշանների վրա հիմնված ախտորոշում, մասնակիցները կսովորեն արդյունավետ ներառել այն տարբերակիչ ախտորոշման մեջ՝ առանց լայնածավալ հետազոտությունների։ Դասախոսությունը նաև ներառում է փորկապության և անկղապահության (էնկոպրեզ) բուժման համապարփակ մոտեցումները։ Այս քննարկումների արդյունքում մասնակիցների մոտ կձևավորվի գործնական ռազմավարություն թե ինչպես ճանաչել, գնահատել և վարել քրոնիկական փորացավը և փորկապությունը մանկաբուժական պրակտիկայում։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ․ Տանազ Ֆարզան Դանիալիֆար

Բժ․ Տանազ Ֆարզան Դանիալիֆար

Բժիշկ Թանազ Դանիալիֆարն ավարտել է Յեյլի բժշկական դպրոցը: Նա վերապատրաստումն անցել է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի մանկաբուժության ամբիոնում, իսկ ասպիրանտուրան անցել է նույն հիվանդանոցի մանկական գաստրոէնտերոլոգիայի, լյարդաբանության և սննդի մասնագիտացմամբ։ Բժիշկ Դանիալիֆարը Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում և Կեքի բժշկական դպրոցում մանկաբուժության դոցենտ է։ Դանիալիֆարը նաև մանկական գաստրոէնտերոլոգիայի և սննդի հարցեր լուսաբանող ամսագրի շարունակական բժշկական կրթության գծով խմբագրի օգնականն է: