Դեղորայքային ալերգիա և Ստամոքսաղիքային համակարգի էոզինոֆիլային խանգարումներ

Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Դասախոսության արդյունքում մասնակիցները պետք է կարողանան`

  • Կսովորեն ճանաչել դեղորայքային գերզգայունության ռեակցիայի նշաններն ու ախտանիշները  
  • Համեմատել և տարբերակել դեղորայքային պրովոկացիաները և դեղորայքի դեսենսիտիզացիայի միջամտությունները  
  • Ընդգրկել “չպիտակավորված” և ցածր ռիսկի դեղորայքային պրովոկացիաները պրակտիկայում  
  • Ճանաչել տարբեր տարիքի մարդկանց մոտ ԷԷ-ի և այլ ՍԱԷԽ-ների նշաններն ու ախտանշանները, 
  • Դուրս բերել ՍԱԷԽ-ի թերապևտիկ թիրախները
  • Գծանշել ՍԱԷԽ-ի բուժման տարբերակները՝ ներառյալ սննդային ու դեղորայքային թերապիաները, և քննարկել հետևողականության հետ կապված դժվարությունները։

Թիրախային լսարան

Դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, ալերգոլոգներ և կլինիկական իմունոլոգներ համար։

Դասընթացի նկարագրություն

Դասընթացը խորությամբ անդրադառնում է մանկական ալերգիաների և իմունաբանության երկու կարևորագույն թեմաներին։ Առաջին հատվածը՝ Դեղորայքային ալերգիաներ, նվիրված է դեղերից առաջացած անցանկալի ռեակցիաներին (ԴԱՌ), որտեղ հատուկ ուշադրություն է դարձվում իմունաբանական գերզգայունության ռեակցիաներին։ Թեև ԴԱՌ-երի շատ փոքր մասն են իրական ալերգիաներ, դրանց տարանջատումը այլ պատճառներից, օրինակ՝ վիրուսային ցանից, հաճախ դժվար է, հատկապես՝ երեխաների դեպքում։ Այս բաժնում կխոսենք ախտորոշիչ մոտեցումներից, այդ թվում՝ դեղորայքային ալերգիաների քննություններից, դեսենսիբիլիզացիայի ռազմավարություններից և ծանր մաշկային անցանկալի ռեակցիաների, օրինակ՝ Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշի (ՍՋՀ) և տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզի (ՏԷՆ) ստուգման հակացուցումներից։ Երկրորդ հատվածը՝ Ստամոքսաղիքային համակարգի էոզինոֆիլային խանգարումներ (ՍԱԷԽ), նվիրված է ստամոքսաղիքային տրակտի՝ էոզինոֆիլներով պայմանավորված բորբոքումների մասին բարդ ու փոփոխվող պատկերացումներին, որտեղ հատուկ ուշադրության է արժանանում էոզինոֆիլային էզոֆագիտը (ԷԷ)։ Այս հատվածում անդրադառնում ենք տարբեր տարիքային խմբերում հիվանդության կլինիկական դրսևորմանը, դրա կապին ատոպիկ հիվանդությունների հետ և բուժման ներկայիս ռազմավարություններին, որոնք պահանջում են բազմամասնագիտական մոտեցում՝ գաստրոէնտերոլոգների, ալերգոլոգների, սննդաբանների և մանկաբույժների ներգրավմամբ։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։

Բժ. Մելինդա Բրասքեթ

Բժ. Մելինդա Բրասքեթ

Բժիշկ Մելինդա Բրասքեթը Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Գորեսի ընտանեկան ալերգոլոգիայի կենտրոնի բժշկական գծով տնօրենի տեղակալն է և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Քեկի բժշկական դպրոցի կլինիկական մանկաբուժության դոցենտ: Նա սերտիֆիկացված ալերգոլոգ է, կլինիկական իմունոլոգ և սերտիֆիկացված մանկաբույժ։ Բժիշկ Բրասքեթը գերազանցությամբ ավարտել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի բժիշկների և վիրաբույժների քոլեջը: Նա Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում անցել է իր պրակտիկան և ավարտել օրդինատուրան, իսկ Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի մասնագիտությամբ իր կրթաթոշակային ծրագիրը անցել է ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA)-ի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջում։ Մինչ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում աշխատանքի անցնելը (2016 թվականի փետրվար) բժիշկ Բրասքեթը եղել է ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դոցենտ, որտեղ նա մասնագիտացել է բարձր ռիսկայնություն ունեցող սննդային և դեղորայքային ալերգիայի ոլորտում՝ հանդիսանալով ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի Սննդային և դեղորայքային ալերգիայի խնամքի կենտրոնի բժշկական գծով տնօրենը: Ավելի քան 10 տարի աշխատելով որպես ալերգոլոգ և մասնակցելով բազմաթիվ կլինիկական հետազոտությունների և դեղագործական փորձարկումների՝ նա մեծ փորձ է ձեռք բերել սննդային ալերգիայի կլինիկական ոլորտում։ Բժիշկ Բրասքեթը շատ հետաքրքրված է սննդային ալերգիայի ոլորտով և լիահույս է, որ նոր զարգացումները հնարավորություն կտան գետնանուշն անվտանգ կերպով ներմուծել ռիսկային խմբի երեխաների սննդակարգ և կանխել սննդային ալերգիայի կլինիկական դրսևորումները: