Փոդքասթ – Արյան ընդհանուր քննություն

Հայերեն, English
1 Credit (s)

Կրթական նպատակներ

Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝

  • Ճանաչել արյան ընդհանուր քննության հիմնական բաղկացուցիչ մասերը և հասկանալ դրանց կլինիկական նշանակությունը
  • Օգտվել էրիթրոցիտների ածանցյալներից և Մենցերի հարաբերակցությունից միկրոցիտար անեմիան գնահատելու համար
  • Ճանաչել լեյկոցիտների և լեյկոֆորմուլայի հետ կապված ահազանգող օրինաչափությունները
  • Մեկնաբանել թրոմբոցիտների քանակը և թրոմբոցիտների միջին ծավալը ՝ տարբերելու համար թրոմբոցիտներ բնածին և ձեռքբերովի խանգարումները
  • Հասկանալ, ե՞րբ է արյան ընդհանուր քննության արդյունքը պահանջում արյունաբանի կամ ուռուցքաբանի հետագա խորհրդատվություն

Թիրախային լսարան

Դասընթացը նախատեսված է մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար։

Դասընթացի նկարագրություն

Այս փոդքասթի ընթացքում բժիշկ Թոմաս Հոֆստրան հարցազրույց է տալիս բժիշկ Էյալ Բեն-Այզեկին, քննարկելու համար մանկաբուժության մեջ ամենահաճախ պահանջվող հետազոտություններից մեկը՝ արյան ընդհանուր քննությունը։ Միասին նրանք վերլուծում են արյան ընդհանուր քննության բաղադրիչները, այդ թվում լեյկոցիտները և լեյկոբանաձևը, էրիթրոցիտները և դրա ածանցյալները, թրոմբոցիտները։ Բժիշկ Հոֆստրան բացատրում է, թե ինչպես են արժեքների աննշան տատանումները օգնում ախտորոշման հարցում, ինչպե՞ս կողմնորոշվել միմյանց նման ախտորոշումների միջև, ի՞նչ է բնորոշ երկաթ-դեֆիցիտային անեմիային և թալասեմիային, ճանաչել թրոմբոցիտների բնածին անոմալիաները, և վաղ ախտորոշել ոսկրածուծի հիվանդությունները։ Ունկնդիրները ձեռք կբերեն պրակտիկ գիտելիքներ, հասկանալու համար, ե՞րբ է անհրաժեշտ լեյկոբանաձևի որոշումը, ինչպե՞ս կիրառել էրիթրոցիտների ածանցյալների արժեքները, ինչպե՞ս օգտագործելՄենցերի հարաբերակցությունը, և ինչպիսի՞ կարմիր դրոշակներ կան, որոնք կօգնեն ձեզ ուղղորդել բուժառուին արյունաբանի կամ ուռուցքաբանի մոտ։ Այս հատվածում բժիշկներին կտրամադրվեն հստակ և կառուցողական գիտելիքներ՝ արյան ընդհանուր քննության մեկնաբանության համար։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ․ Թոմաս Ս․ Հոֆստրա

Բժ․ Թոմաս Ս․ Հոֆստրա

Դոկտոր Թոմաս Ս․ Հոֆստրան Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Հեմատոլոգիայի, ուռուցքաբանության և արյան ու ոսկրածուծի փոխպատվաստման բաժնի առաջատար բժիշկ է, ինչպես նաև Մանկաբուժության ասիստենտ պրոֆեսոր՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) Քեք բժշկության դպրոցում։ Նա մասնագիտացած է ոչ չարորակ հեմատոլոգիայի ոլորտում՝ մասնագիտական փորձառություն ունենալով ժառանգական և ձեռքբերովի արյունաբանական հիվանդությունների բուժման մեջ։
Դոկտոր Հոֆստրան ակտիվորեն զբաղվում է բժշկական կրթությամբ՝ դասավանդելով ուսանողների, ռեզիդենտների և մասնագիտացողների։ Նա խորհրդի կողմից հավաստագրված է մանկաբուժության և մանկական հեմատոլոգիա-ուռուցքաբանության ոլորտներում, ASPHO-ի անդամ է և արժանացել է մի շարք մասնագիտական ու կրթական բարձր գնահատականների։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՅՈՒԹԵՐ
Գիտելիքի ստուգում