Փոդքասթ – Բուլյոզ էպիդերմոլիզ

25 րոպե
Հայերեն
Credit (s)

Կրթական նպատակներ

Փոդքասթը լսելու արդյունքում մասնագետները կկարողանան՝

  • Տարբերակել բուլյոզ էպիդերմոլիզը նմանատիպ մաշկային այլ հիվանդություններից
  • Կանխարգելել բարդությունների առաջացումը
  • Կատարել ճիշտ վարում
  • Արդյունավետ աշխատել հիվանդություն ունեցող երեխաների ընտանիքների հետ:

Թիրախային լսարան

Փոդքասթը նախատեսված է մանկաբույժների, նեոնատոլոգների, ընտանեկան բժիշկների եւ մաշկաբանների համար:

Դասընթացի նկարագրություն

«Բուլյոզ էպիդերմոլիզ» փոդքասթում անդրադարձ է կատարվում հիվանդության ախտանիշներին, տեսակներին, բարդությունների բուժմանը եւ կանխարգելմանը:
Մանրամասն ներկայացվում են բուլյոզ էպիդերմոլիզի տեսակների բնութագրերը, անդրադարձ է կատարվում հիվանդության ընտանեկան պատմությանը եւ գենետիկական պատճառներին:

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս դասընթացը  Հայաստանում ՇՄԶ կրեդիտավորված չէ։

Բժ․ Գոհար Մարգարյան

Բժ․ Գոհար Մարգարյան

Գոհար Գուրգենի Մարգարյանը 2017 թվականից աշխատում է Երևանի Մուրացանի ՀՀ թիվ 1 մանկաբուժական կլինիկայի նեոնատոլոգիայի բաժանմունքում։ 2017-2020 թվականներին աշխատել է Մուրացան ՀՀ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում՝ որպես մանկաբույժ-նեոնատոլոգ: Գոհարը 2015-2021 թվականներին ընդգրկված է եղել մանկական լսողության սքրինինգային ծրագրում՝ որպես սքրիներ: Գոհար Մարգարյանն իր բակալավրի և մագիստրոսի կոչումները ստացել է Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում, 2014-2017 թթ. կլինիկական օրդինատուրան անցել նեոնատոլոգիայի ամբիոնում։ Գոհար Մարգարյանը Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի անդամ է: