Փոդքասթ - Մանկական ճարպակալում
Կրթական նպատակներ
Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝
- Ճիշտ ախտորոշել մանկական ճարպակալումը
- Բուժման ճիշտ տակտիկա ընտրել
- Ընտրություն կատարել բուժման դեղորայքային և ոչ դեղորայքային մեթոդների միջեւ:
Թիրախային լսարան
Փոդքասթը նախատեսված է ընտանեկան բժիշկների, մանկաբույժների, էնդոկրինոլոգների մանկական էնդոկրինոլոգների համար:
Դասընթացի նկարագրություն
Փոդքասթում ներկայացվում է մանկական ճարպակալումը, վեր են հանվում ճարպակալման հետ կապված խնդիրները և դժվարությունները, ուղեկցող հիվանդությունները, մանկական պրակտիկայում ճարպակալման վարման առանձնահատկությունները: Ճարպակալումը համարվում է առողջապահական գերակա խնդիրներից մեկը ամբողջ աշխարհում, քանի որ այն ունի միտում աճման ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Հատկապես հետաքրքիր է երեխաների և դեռահասների շրջանում հանդիպող ճարպակալման մասին քննարկումը:
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․ Լուսինե Նավասարդյան, բ.գ.թ.
Լուսինե Վիուլի Նավասարդյան, բ.գ.թ., Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգ։ Բժիշկ Նավասարդյանն ավարտելուց հետո բազմաթիվ վերապատրաստումներ է անցել Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Ռուսաստանի Դաշնությունում։ Բժշկուհի Նավասարդյանը 2014 թ.-ին «Վահանաձև գեղձի աուտոիմունային խանգարումները տիպ 1 շաքարային դիաբետով հիվանդ երեխաների և դեռահասների շրջանում» թեմայով թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Հայաստանում: 2014 թվականից Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ է։ Նա մասնակցել է բազմաթիվ ESPE դպրոցներին և տարեկան ժողովներին և ներկայացրել բազմաթիվ սահիկաշարեր և դասախոսություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում գիտաժողովների ժամանակ։ Նա ունի նաև մի շարք տպագրություններ: