Տեսողական օրգանի անվտանգությունը
Կրթական նպատակներ
ՀՀ ԱՆ խորհրդատու մանկական ակնաբուժության գծով, Երևանի Մ. Հերացու պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի դասախոս Ինգա Սարգսյանը ներկայացնում է տեսողական օրգանի անվտանգության թեման՝ ներառյալ խորհուրդներ վտանգավոր իրավիճակների կանխարգելման եւ առաջին օգնության մասին:
Բժ․ Ինգա Սարգսյան
Բժ. Ինգա Սարգսյանը, բ.գ.թ. ՀՀ ԱՆ խորհրդատուն է մանկական ակնաբուժության գծով, Երևանի Մ. Հերացու պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի դասախոս, «Աստղիկ» բժշկական կենտրոնի Մանկական ակնաբուժության ծառայության ղեկավար։ Նա 1996-2002թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մանկաբուժական ֆակուլտետում, 2002-2005թթ.՝ Երևանի Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի կլինիկական օրդինատուրայում` «Աչքի հիվանդություններ» մասնագիտությամբ: 2015թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ամբլիօպիայով երեխաների տեսողական օրգանի էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտությունների հիման վրա պլեօպտիկ բուժման արդյունավետության գնահատումը և շտկումը» թեմայով: Հայաստանում եւ արտերկրում մասնակցել է մի շարք համաժողովների եւ վերապատրաստման ծրագրերի: