Բարի գալուստ Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի ՄԱՆԿԱԲՈՒԺԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ` Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 22-րդ միջազգային համաժողովի և Հայաստանի մանկական բժիշկների 10-րդ ազգային կոնֆերանսի շրջանակներում, որը տեղի կունենա 2024թ. սեպտեմբերի 19-ից 20-ը:
Մանկաբուժական համաժողովի թիրախային լսարանն է` մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, երեխաների եւ դեռահասների հոգեբույժներ, վերականգնողաբաններ, զարգացման մանկաբույժներ, կլինիկական հոգեբաններ, մանկական ինֆեկցիոնիստներ, մանկական երիկամաբաններ, մանկական ալերգոլոգներ եւ իմունոլոգներ, մանկական թոքաբաններ:
Այս տարի համաժողովը տեղի կունենա հիբրիդ ձեւաչափով՝ առկա (Դաբլթրի Հիլթոն Երեւան հյուրանոցում) եւ առցանց (Zoom հարթակում): Մասնակիցները ՀՀ ԱՆ կողմից հաստատված 10 ՇՄԶ կրեդիտներ ստանալու հնարավորություն կունենան: Ինչպես առկա, այնպես էլ առցանց ձեւաչափով մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել:
Համաժողովի ամբողջական ծրագիրը հասանելի է մեր կայքում՝
www. learnwithopen.org:
Համաժողովի գրանցման եւ ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայկական ակնաբուժության նախագծի գրասենյակ՝ հեռ. (+374) 10 55 90 68, էլ. փոստ՝ [email protected]: