Անահիտ Սարգսյան

Անահիտ Սարգսյանը շուրջ 11 տարի աշխատում է որպես հոգեբան-հոգեթերապևտ՝ չափահասների, դեռահասների և երեխաների հետ: 2020 թվականից մասագիտացել է տրավմայի հետ աշխատանքում և աշխատում է հետպատերազմյան տրավմա ունեցող անձանց՝ պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների հետ ինչպես վերականգնողական կենտրոնում, այնպես էլ մասնավոր պրակտիկայում: Հանդիսանում է «Առաջին հոգեբանական օգնության տրամադրումը արտակարգ իրավիճակներում» ձեռնարկի համահեղինակ, նույնանուն վերապատրաստման ծրագրի հեղինակ և վերապատրաստող: Վարում է բալինտյան սուպերվիզիոն խմբեր, իրականացնում է վերապատրաստումներ և սուպերվիզիաներ տարբեր ծրագրերի շրջանակներում: