Բժ․ Օրիան Լոնգերսթեյ

Ծրագրի տնօրենի տեղակալ

oriane

Բժիշկ Լոնգերսթեյը ներկայումս հանդիսանում է Փրովիդենս նահանգի (Ռոդ Այլենդ) Բրաուն համալսարանի Գլոբալ անհետաձգելի բուժօգնության բաժնի գիտաշխատող: Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Քեկի բժշկական դպրոցում դոկտորի կոչում ստանալուց հետո նա անցել է անհետաձգելի բժշկության ոլորտում իր օրդինատուրան Կարոլինաս բժշկական կենտրոնում (Շառլոտ, ԱՄՆ):

Իր գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է գլոբալ անհետաձգելի բուժօգնությունը և արտակարգ իրավիճակների համակարգի զարգացման հեռանկարները։ Բժիշկ Լոնգերսթեյը նշանակալի փորձառություն ունի ավարտական բժշկական կրթության ոլորտում, քանի որ ներգրավված է եղել շարունակական օրդինատուրա կրթական մի շարք ծրագրերի մեջ Տանզանիայում և Հայաստանում: Նա նաև աշխատել է Ռուանդայում՝ ստեղծելով զանգվածային զոհերի միջադեպերի արձագանքման ուսումնական ծրագիր բժիշկների, բուժքույրերի և բուժաշխատողների համար: