Թագուհի (Թինա) Բալասանյանը 10 տարի շարունակ աշխատել է որպես դպրոցական հոգեբան Լոս Անջելեսի արվարձանում գտնվող բազմազգ հանրակրթական ավագ դպրոցում։ Նա հանդիսանում է բազմամասնագիտական թիմի շատ կարևոր անդամներից մեկը, և ուսման մեջ, սոցիալապես, ինչպես նաև վարքագծային դժվարություններ ունեցող աշակերտներին տրամադրում է համապարփակ գնահատում և աջակցություն։ Թինան առանցքային նշանակություն է ունեցել իր դպրոցում սոցիալ-էմոցիոնալ ուսուցումը հեշտացնելու գործում՝ վերականգնողական պրակտիկաների միջոցով համայնք ստեղծելով: Որպես արդարադատությունը վերականգնելու փորձառու մասնագետ՝ Թինան շարունակում է աջակցել դպրոցական նախաձեռնություններին և օգտագործում է այս ռազմավարությունները՝ դրականորեն ազդելու դպրոցի մշակույթի, կարգապահության և կրթության առաջնահերթությունների վրա։ Թինան մեծ սեր ու ճանաչում է վայելում ինչպես աշակերտների, նրանց ծնողների, այնպես էլ ուսուցիչների և դպրոցական անձնակազմի կողմից։ Նրան դիմում են անհատական խորհրդատվությունների և ճգնաժամային միջամտությունների տրամադրման համար։ Նա վարպետորեն տիրապետում է իր ոլորտի գիտելիքներին ու մեծ հմտությամբ ծնողներին ներգրավվում է իր ծառայությունների/ռեսուրսների մեջ։ Թինայի կենսուրախ ու դրական կերպարի ներքո թաքնված է աշակերտների իրական պաշտպանը։