Սերինե Գյուլումյանը մանկական նեֆրոլոգ է՝ արհեստավարժ փորձով և նվիրվածությամբ՝ երեխաների առողջության պահպանման գործում։ Իր մասնագիտական ուղին նա սկսել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ սովորելով ընդհանուր բժշկություն, մանկաբուժություն և հետագայում մասնագիտանալով մանկական նեֆրոլոգիայում։ 2015 թվականից մինչ օրս աշխատում է «Արաբկիր» ԲՀ ԵԴԱԻ-ում՝ որպես մանկական նեֆրոլոգ և ուրոդինամիկայի բաժանմունքի բժիշկ։
Բժիշկ Գյուլումյանը շարունակաբար կատարելագործում է մասնագիտական հմտությունները՝ մասնակցելով միջազգային կոնֆերանսների, սեմինարների և վերապատրաստումների Հայաստանում և արտերկրում։ Նա եղել է կամավոր բժիշկ «Արաբկիր» առողջարանային ճամբարում մի շարք տարիներ, վերապատրաստվել է նաև Շվեյցարիայում՝ Ցյուրիխի Կինդերշպիտալում։ Իր գիտելիքներն ու փորձը նա խորացնում է նաև առողջապահական կառավարման ոլորտում՝ ներկայումս ուսանելով բիզնես վարչարարության մագիստրատուրայում՝ բուժհաստատությունների կառավարում մասնագիտությամբ։