The OPEN minute newsletter / Տրանզիտոր սինովիտ (ՏՍ)
Սեպտեմբեր 13, 2023

Տրանզիտոր սինովիտ (ՏՍ)

Տրանզիտոր սինովիտը սուր ինքնասահմանափակվող հիվանդություն է, որը բնութագրվում է կոնքազդրային հոդերի սինովիալ թաղանթի բորբոքմամբ, ինչը կոնքազդրային հոդերի ցավի և կաղության պատճառ է հանդիսանում։ Կլինիկորեն դիտվում է ﬕակողմանի կոնքազդրային հոդի շրջանում ցավ և շարժուﬓերի ծավալի սահմանափակում։

Համաճարակաբանություն
Պոպուլյացիայում ՏՍ-ն բավական հաճախ հանդիպող ախտաբանություն է ( 0.2%- 5% )։ Ախտահարվում են 3 – 8 տարեկան երեխաները , տղաների և աղջիկների հարաբերությունը կազմում է 2:1: Հիվանդության հանդիպման հաճախականությունը ավելի բարձր է աշնանը և գարնանը։

Էթիոլոգիա
Հիվանդության էթիոլոգիան անհայտ է։ Սակայն առաջարկվել են որոշ վարկածներ․ այդ թվում նախորդող վերին շնչառական ուղիների ինֆեկցիաները, հետտրավմատիկ և ալերգիկ պատճառները։

Կլինիկա
Կարևոր է հիվանդության պատմության և կլինիկական զննման լիարժեք հավաքագրումը կոնքի ցավերով հիվանդների շրջանում։ Երեխաների ﬔծամասնության մոտ ախտանիշները լինում են մոտ 1 շաբաթվա վաղեմության բժշկին դիﬔլու պահին։ Սովորաբար ունենում են երեկոյան ﬔղմ արտահայտված ախտանիշներ, իսկ առավոտյան կոնքազդրային հոդում ծանրություն կրելու անհնարինություն։ Գլխավոր ախտանիշը արագ առաջացող կոնքի ցաﬖ է, որը բերում է կոնքազդրային հոդում շարժուﬓերի ծավալի սահմանափակման, հատկապես ներսային պտույտը և տարածումը։ Սա առաջացնում է կաղություն, երբ երեխաները քայլում են (կաղության տիպը անտալգիկ)։ Ցավը սովորաբար տեղակայված է լինում կոնքի շրջանում, հնարավոր է նաև ազդրի առաջային մակերեսի և ծնկան շրջանում ցավ։ Ջերմությունը բացակայում է կամ ցածր է՝ չգերազանցելով 38 աստ․-ը։ Շատ դեպքերում ﬕայն ﬔկ կողﬓ է ախտահարված լինում, սակայն որոշ երեխաներ ունենում են երկկողմանի ցավ։ Նույնիսկ ﬕակողմանի ՏՍ – ի դեպքում կարևոր է կատարել երկկողմանի  ՈՒՁՀ, 25 % դեպքերում հնարավոր է երկկողմանի ախտահարում (հատկանշական դեր է կատարում սեպտիկ արթրիտի տարբերակիչ ախտորոշման գործում, վերջինիս դեպքում ախտահարումը լինում է ﬔկ կոնքազդրային հոդի ընդգրկմամբ)։ Արյան ընդհանուր հետազոտության փոփոխությունները կրում են ոչ սպեցիֆիկ բնույթ։ Տրանզիտոր սինովիտի դեպքում՝ ԷՆԱ-ն սովորաբար տատանվում է 21-33 մմ/ժ –ի սահմաններում, Էրիթրոցիտների քանակը տատանվում է 10․ 000 – 14․000 բջիջ/մմ խորանարդ , հակաստրեպտոլիզին-Օ (ASO) տիտրը գերազանցում է 200 U/մլ։ Իսկ C-ռեակտիվ սպիտակուցի մակարդակը, եթե գերազանցում է 2.0 մգ/դլ (20մգ/լ), անկախ ռիսկի գործոն է հանդիսանում սեպտիկ արթրիտի համար։ Բոլոր կլինիկական և լաբորատոր ցուցանիշների շեղուﬓերով հիվանդները պետք է կատարեն զույգ կոնքազդրային հոդերի ՈՒՁՀ հետազոտություն։

Բուժում
ՏՍ-ի բուժումը կատարվում է կոնսերվատիվ եղանակով, կիրառվում են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայքներ (ՈՍՀԲԴ)։ Կարևոր է ախտահարված հոդի վրա ծանրաբեռնվածությունը սահմանափակել։ Հիվանդության կանխատեսումը լավ է, սպասվող աբողջական վերականգնումով։ Կրկնության հավանականությունը կազմում է 4-15%, այս դեպքում նույնպես բարորակ ընթացքով։ ՏՍ-ն չի առաջացնում որևէ բարդություն, այնուաﬔնայնիվ դիտվում է ռադիոլոգիական շեղուﬓերի հաճախականության բարձրացում, ինչպիսին է Coxa Magna-ն։ Չկա հստակ պատճառահետևանքային կապ Legg-Calve-Perthes–ի հիվանդության առաջացման հետ։
 
 
 
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
 
 
Հարգանքով՝
 
Դավիթ Սեկոյան, մանկական օրթոպեդ, «Վիգմոր» Բժշկական կենտրոն

Հղումներ
  1. Dubois-Ferrière, V., Belaieff, W., Lascombes, P., de Coulon, G., & Ceroni, D. (2015). Transient synovitis of the hip: which investigations are truly useful?. Swiss medical weekly, 145, w14176. https://doi.org/10.4414/smw.2015.14176
  2. Fitzgerald, R.H., Kaufer, H., & Malkani, A.L. (2002). Orthopedics. Mosby.
  3. Kocher, M. S., Zurakowski, D., & Kasser, J. R. (1999). Differentiating between septic arthritis and transient synovitis of the hip in children: an evidence-based clinical prediction algorithm. The Journal of bone and joint surgery. American volume, 81(12), 1662–1670. https://doi.org/10.2106/00004623-199912000-00002
  4. Nigrovic, P.A. (2021, Nov 9). Approach to hip pain in childhood. UpToDate. https://www.uptodate.com/contents/approach-to-hip-pain-in-childhood
  5. Sankar, W.N., Castañeda, P., & Joseph, B. (2020). 24: Legg-Calvé-Perthes Disease and Other Conditions of the Hip. In J.M Flynn, & S. Weinstein (Eds.), Lovell and Winter’s Pediatric Orthopaedics (pp. 1212-1222). Wolters Kluwer.
OPEN-ի ընթերցանության առաջարկներ

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

"*" indicates required fields