Ծնողավարությունը սթրեսային իրավիճակներում

1 ժամ
Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝

  • Հիշել, թե որոնք են տարատեսակ սթրեսներին մեր նյարդային համակարգի արձագանքների հիմնական հիմքերը:
  • Բացահայտել, թե ինչպիսի վատ ազդեցություն կարող է ունենալ առողջության վրա վաղաժամ սթրեսի հետ կապված ռիսկի գործոնները:
  • Ամենօրյա և քրոնիկ սթրեսը կառավարելու համար օգտակար ռազմավարություն մշակել ծնողների և երեխաների համար:
  • Հիշել հարմարվողական քոփինգ մեխանիզմների ապացուցահեն պրակտիկաները, որոնք պետք է օգտագործվեն տարբեր սթրեսային գործոններն ուսումնասիրելու ընթացքում:

 

Թիրախային լսարան

Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, բուժքույրերի, հոգեբանների, կլինիկական հոգեբանների համար:

Դասընթացի նկարագրություն

Մեր նյարդային համակարգը կառավարում է, թե ինչպես ենք մենք արձագանքում ներքին և արտաքին տեղեկատվությանը (ներառյալ շրջակա միջավայրից եկող սթրեսային գործոններին): Սթրեսների տարբեր տեսակներ (դրական, քրոնիկական, թունավոր) տարատեսակ արձագանքներ են առաջացնում այս բարդ համակարգի մոտ։ Չնայած մեր ֆիզիոլոգիան նախատեսված է կառավարելու և հարմարվելու մեր շրջակա միջավայրից եկող կարճաժամկետ սթրեսներին, քրոնիկական սթրեսը (երբ մեր մարմինը տևական ժամանակ վերականգնվելու հնարավորություն չունի) կամ թունավոր սթրեսը (սթրեսն այնքան լուրջ է, որ սպառնում է մեր բարեկեցությանը, նույնիսկ մեր կյանքին) կարող են կարճաժամկետ, ինչպես նաև երկարաժամկետ հետևանքներ ունենալ մեր հոգեկան առողջության, ճանաչողական գործառույթների, ֆիզիկական առողջության վրա և նպաստել մի շարք քրոնիկ հիվանդությունների առաջացմանը, նույնիսկ տարիներ անց: Ապացուցված է, որ Մանկության անբարենպաստ փորձառությունները (ACEs), ինչպիսիք են անտեսումը, բռնությունը, տրավման կամ տանը անընդհատ քաոսային իրավիճակը զգալի և քրոնիկ ազդեցություն ունեն երեխաների երկարաժամկետ ֆիզիկական առողջության և մտավոր բարեկեցության վրա: Բացի այդ, ծնողների անձնական սթրեսը կարող է զգալի ազդեցություն ունենալ երեխաների հուզական և ֆիզիկական առողջության վրա: Հարմարվողական քոփինգը կարող է տարբեր կերպ արտահայտվել յուրաքանչյուր անհատի մոտ. կարևոր է գտնել ինքդ քո մասին հոգ տանելու այնպիսի գործողություններ, որոնք քեզ կօգնեն ու կնպաստեն քո ընդհանուր բարեկեցությանը:

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։

Բժ. Վալենտինա Օգարյան, բ.գ.թ.

Բժ. Վալենտինա Օգարյան, բ.գ.թ.

Լինելով կլինիկական հոգեբան՝ Վալենտինա Օգարյանը հոգեբանական աջակցություն է ցուցաբերում քաղցկեղով տառապող պացիենտներին և նրանց ընտանիքներին: Վալենտինան անմիջականորեն աշխատում է պացիենտների հետ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի քաղցկեղի կլինիկաներում և Սիմմս/Մանն կենտրոնում: Նա տեղեկացնում է պացիենտներին և վերջիններիս մտերիմներին առկա ռեսուրսների և հնարավորությունների մասին, ինչպես նաև օգնում է նրանց ստանալ համապատասխան բուժում: Որպես լրացուցիչ աշխատանք՝ նա նաև դասավանդում է համալսարանի հոգեբանության և սոցիոլոգիայի բաժիններում սովորող ոսանողներին։

Բժ. Թալին Բաբիկյան, բ.գ.թ.

Բժ. Թալին Բաբիկյան, բ.գ.թ.

Բժիշկ Բաբիկյանը 2005 թվականին Լոմա Լինդա համալսարանում ստացել է կլինիկական հոգեբանության դոկտորի աստիճան՝ մասնագիտություն ստանալով նյարդահոգեբանության ոլորտում: Նա ավարտել է UCLA Բժշկական դպրոցի մանկական նյարդահոգեբանության համակցված գիտահետազոտական/կլինիկական հետդոկտորական ասպիրանտուրան՝ մասնագիտանալով մանկական ընդհանուր նյարդահոգեբանության մեջ, ինչպես նաև երիտասարդների շրջանում ուղեղի տրավմաները հետազոտելու մեջ: Բժիշկ Բաբիկյանն ակտիվորեն ներգրավված է գիտահետազոտական աշխատանքների մեջ, օգտագործելով նորագույն նեյրոպատկերման տեխնիկան՝ հասկանալու համար նյարդաճանաչողական հետևանքները և մանկության տարիներին ուղեղի տրավմա ստանալուց հետո վերականգնման ընթացքը: Նա այս թեմայով հեղինակել և ներկայացրել է մի շարք հրապարակումներ տարբեր ամսագրերում, գրքերում, ազգային և միջազգային մասնագիտական սեմինարներում:

Ներածություն
Դասընթացի նյութեր
Դասընթացի սահիկաշար
Գիտելիքի ստուգում