Փոդքասթ – Բուլյոզ էպիդերմոլիզ
Կրթական նպատակներ
Փոդքասթը լսելու արդյունքում մասնագետները կկարողանան՝
- Տարբերակել բուլյոզ էպիդերմոլիզը նմանատիպ մաշկային այլ հիվանդություններից
- Կանխարգելել բարդությունների առաջացումը
- Կատարել ճիշտ վարում
- Արդյունավետ աշխատել հիվանդություն ունեցող երեխաների ընտանիքների հետ:
Թիրախային լսարան
Փոդքասթը նախատեսված է մանկաբույժների, նեոնատոլոգների, ընտանեկան բժիշկների եւ մաշկաբանների համար:
Դասընթացի նկարագրություն
«Բուլյոզ էպիդերմոլիզ» փոդքասթում անդրադարձ է կատարվում հիվանդության ախտանիշներին, տեսակներին, բարդությունների բուժմանը եւ կանխարգելմանը:
Մանրամասն ներկայացվում են բուլյոզ էպիդերմոլիզի տեսակների բնութագրերը, անդրադարձ է կատարվում հիվանդության ընտանեկան պատմությանը եւ գենետիկական պատճառներին:
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․ Գոհար Մարգարյան
Գոհար Գուրգենի Մարգարյանը 2017 թվականից աշխատում է Երևանի Մուրացանի ՀՀ թիվ 1 մանկաբուժական կլինիկայի նեոնատոլոգիայի բաժանմունքում։ 2017-2020 թվականներին աշխատել է Մուրացան ՀՀ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում՝ որպես մանկաբույժ-նեոնատոլոգ: Գոհարը 2015-2021 թվականներին ընդգրկված է եղել մանկական լսողության սքրինինգային ծրագրում՝ որպես սքրիներ: Գոհար Մարգարյանն իր բակալավրի և մագիստրոսի կոչումները ստացել է Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում, 2014-2017 թթ. կլինիկական օրդինատուրան անցել նեոնատոլոգիայի ամբիոնում։ Գոհար Մարգարյանը Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի անդամ է: