Փոդքասթ – Արգանդի ոչ նորմալ արյունահոսության միջամտության անհրաժեշտության դեպքերի եւ բուժման ձեւերի մասին
Կրթական նպատակներ
Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝
- Որոշել դեռահասի դաշտանային ցիկլերի նորմալ տատանումների օրինաչափությունները
- Նկարագրել արգանդի ոչ նորմալ արյունահոսության համար հորմոնալ թերապիայի օգտագործման ընդհանուր մոտեցումները
- Նշել, թե դաշտանային ցիկլի անկանոնություններ ունեցող դեռահասը երբ պետք է լաբորատոր անալիզներ հանձնի եւ սոնոգրաֆիայի ենթարկվի
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկական գինեկոլոգների, մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, ինչպես նաև առողջապահական այլ ծառայություններ մատուցողների և ոլորտի կազմակերպիչների համար:
Դասընթացի նկարագրություն
Այս էպիզոդում Բժիշկ Դայան Թանաքան պատմում է արգանդի ոչ նորմալ արյունահոսության, միջամտության անհրաժեշտության դեպքերի եւ բուժման ձեւերի մասին: Ապա՝ էպիզոդի երկրորդ հատվածում, Բժիշկ Նելլի Ալեյանը ներկայացնում է երեւանյան իր պրակտիկան եւ բուժման մոտեցումները:
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․ Դայան Թանաքա
Բժիշկ Դայան Թանաքան մանկաբուժության դոցենտ է, կլինիցիստ և դասախոս։ Նա ծնվել է Լոս Անջելեսում և իր բժշկական գիտական աստիճանը ստացել է Դավիս քաղաքի (UC Davis) Կալիֆոռնիայի համալսարանում: Նա ավարտել է մանկաբուժության օրդինատուրան Լոս Անջելեսի Սեդարս-Սինայի Բժշկական կենտրոնում և դեռահասների բժշկության կրթաթոշակը ստացել է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում: Շուրջ 20 տարի Բժիշկ Թանաքան դեռահասներին և երիտասարդներին տրամադրում է նորարարական ապացուցողական բժշկության վրա հիմնված օգնություն։ Նա աջակցում է տրավմա ապրած երիտասարդներին, ովքեր բարդ կենսահոգեբանական, սոցիալական խնդիրներ ունեն (ներառյալ ծանր հիվանդություններ ունեցողներին) և հասարակությունից դուրս մղված երիտասարդությանը։ Բժիշկ Թանաքան Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի դեռահասների և երիտասարդների առողջության կենտրոնի բժշկության գծով տնօրենն է։
Բժ. Նելլի Գուրգենի Ալեյան
Բժիշկ Նելլի Գուրգենի Ալեյանը 2015թ.-ից առայսօր աշխատում է «Արաբկիր» երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտում (Երեւան, Հայաստան)՝ որպես մանկական գինեկոլոգ: 2016թ.-ին ստացել է մանկական գինեկոլոգի որակավորում Սեչենովի անվան բժշկական համալսարանում, Մոսկվա, ՌԴ: 2011-2015թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում: Կլինիկական օրդինատուրան անցել է երրորդ կարգի հիվանդանոց համարվող «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետում: