Փոդքասթ – Ինֆանտիլ հեմանգիոմա
Կրթական նպատակներ
Փոդքասթը լսելու արդյունքում մասնագետները կկարողանան՝
- Ախտորոշել ինֆանտիլ հեմանգիոման
- Տարբերակել ինֆանտիլ հեմանգիոման այլ անոթային անոմալիաներից
- Տարբերակել բարձր ռիսկի խմբին պատկանող ինֆանտիլ հեմանգիոմաները և ըստ այդմ որոշել հետագա վարումը
- Ընտրել բուժման տեղային կամ համակարգային տարբերակը
- Որոշ անոթային անոմալիաների դեպքում սահմանել համապատասխան հսկողություն
- Ըստ անհրաժեշտության կատարել լրացուցիչ հետազոտություններ
Թիրախային լսարան
Փոդքասթը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, մաշկաբանների և բոլոր այն նեղ մասանագետների համար, որոնք առնչվում են անոթային անոմալիաների հետ:
Դասընթացի նկարագրություն
«Անոթային անոմալիաներ, ինֆանտիլ հեմանգիոմա» փոդքասթում անդրադարձ է կատարվում անոթային անոմալիաների, և մանկական տարիքում առավել հաճախ հանդիպող ինֆանտիլ հեմանգիոմայի առաջացման պատճառներին, ախտորոշման, վարման և բուժման սկզբունքներին:
Մանրամասն ներկայացվում են ինֆանտիլ հեմանգիոմայի տարածվածությունը, ախտածագումը, ընթացքի առանձնահատկությունները, ախտորոշումը և տարբերակիչ ախտորոշումը: Ներկայացվում են բարձր ռիսկի ինֆանտիլ հեմանգիոմաները:
Անդրադառձ է կատարվում վարման և բուժման սկզբունքներին, նշվում են դեղորայքային բուժման ցուցումները և հակացուցումները:
Խոսվում է նաև այլ անոթային անոմալիաների մասին, մասնավորապես բնածին հեմանգիոմաների, սաղմոնագույն բծի և գինու բծի: Ընդգծվում է դրանց ախտորոշման և տարբերակման կարևորությունը հետագա վարման համար:
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․ Արմինե Ադիլխանյան
Արմինե Ադիլխանյանը մասնագիտացած է մաշկաբանության և մանկաբուժության ոլորտում: Նա իր կրթությունն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով ԵՊԲՀ Մխիթար Հերացու անվան մանկաբուժության ֆակուլտետի դիպլոմ, որից հետո շարունակել է վերապատրաստումը մանկական մաշկավեներոլոգիայի և մանկաբուժության ոլորտում, ներառյալ լրացուցիչ ծրագրեր Բրյուսելի Ազատ համալսարանում (ULB): Բժ. Ադիլխանյանն ակտիվորեն զբաղվում է բժշկական ոլորտում 2007 թվականից՝ որպես մաշկաբան և մանկաբույժ Արաբկիր բժշկական համալիրում, որտեղ զբաղեցնում է մաշկաբանական ծառայության ղեկավարի պաշտոնը 2021 թվականից: Տիրապետելով ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին՝ Արմինեն ակտիվորեն մասնակցում է միջազգային գիտաժողովների և սեմինարների՝ նպաստելու իր մասնագիտական շարունակական զարգացմանը։ Նրա ներգրավվածություններից ուշագրավ են շնորհանդեսները հեղինակավոր միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են EADV կոնգրեսը և ESPD տարեկան ժողովը: Մաշկաբանության և մանկաբուժության ոլորտում իր փորձն առաջ մղելու Արմինեի հանձնառությունն ակնհայտ է նրա մասնակցությամբ մասնագիտացված դասընթացներին և սեմինարներին, որոնք արտացոլում են նրա նվիրվածությունը իր հիվանդներին ամենաբարձր որակի օգնություն ցուցաբերելուն: