Դասընթացի բովանդակությունից օգտվելու համար խնդրում ենք հաշիվ ստեղծելԴասընթացի բովանդակությունից օգտվելու համար խնդրում ենք հաշիվ ստեղծելԴասընթացի բովանդակությունից օգտվելու համար խնդրում ենք հաշիվ ստեղծելԴասընթացի բովանդակությունից օգտվելու համար խնդրում ենք հաշիվ ստեղծել

Երեխաների դիսմորֆիկ առանձնահատկությունները

1 ժամ
Հայերեն, English
1 Credit (s)

Կրթական նպատակներ

Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝

  • Հասկանալ պացիենտին չափումներ անելու կարևորությունը՝ որոշելու համար, թե որն է նորման և որն է նորմայից դուրս միավորը
  • Ֆիզիկական հետազոտության ժամանակ հասկանալ փոքր արատների (մալֆորմացիաներ) կոնտեքստը
  •  Ճանաչել նոմենկլատուրային արժեքը՝ հիմնվելով պացիենտի նկարագրության վրա և փնտրելով այն տվյալների բազայում
  •  ՏԵղեկանալ դեմքի ճանաչողական ֆունկցիայի կատարման հատուկ ծրագրի մասին, որի միջոցով կարելի է գնահատել ու ախտորոշել դիսմորֆոլոգիան

Թիրախային լսարան

Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և գենետիկներ համար:

Դասընթացի նկարագրություն

Այս դասընթացը ներկայացնում է դիսմորֆոլոգիայի մանրակրկիտ ուսումնասիրություն։ Դիսմորֆոլոգիան կլինիկական գենետիկայի կարևոր ասպեկտներից մեկն է։ Հիմնական շեշտը դրված է այն երեխաների սինդրոմները ախտորոշելու վրա, ովքեր ունեն որոշակի ֆիզիկական շեղումներ և դիմային հատկություններ։ Դասընթացը ընդգծում է Դիսմորֆոլոգիայի նշանակությունը և տալիս է պատմական ակնարկ: Այն ընդգրկում է ֆիզիկական հետազոտման հիմնական ասպեկտները, ներառյալ չափումները և մեկնաբանությունները: Դասընթացը ավարտվում է գործնական դեպքերի ուսումնասիրություններով՝ ցույց տալու Դիսմորֆոլոգիայի կիրառումը իրական կյանքում։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։