Զարգացման հապաղումներ
Կրթական նպատակներ
Դասախոսության արդյունքում մասնակիցները պետք է կարողանան`
- Առանձնացնել երեխայի զարգացման բնորոշ էտապները
- Փնտրել կարմիր դրոշակները, որոնք խոսում են զարգացման հապաղման մասին
- Կրթել երեխայի առողջ այցերի ժամանակ հիմնական մտահոգության հարցերի մասին
- Նախապատրաստել երեխաներին դպրոց հաճախելուն
- Կիրառել հայտնի սքրինինգային գործիքները
- Իմանալ ե՞րբ և ի՞նչպես դիմել հաջորդ մակարդակ բուժօգնության
Թիրախային լսարան
Դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և զարգացման-վարքի մանկաբուժների համար։
Դասընթացի նկարագրություն
Այս դասընթացի ժամանակ, լսարանի անդամները կսովորեն երեխայի զարգացման էտապների մասին ՀՎԿ (CDC)-ի կողմից մշակված ուղեցույցի համապատասխան։ Օգտագործելով այս էտապներին բնորոշ առանձնահատկությունները, բժիշկները կկարողանան երեխայի հերթական առողջ այցերի ժամանակ ճանաչել զարգացման առողջ առանձնահատկությունները։ Հետագայում նրանք ունակ կլինեն իրականացնելու ավելի համակարգված սքրինինգներ, օրգտագործելով ընդունված սքրինինգային գործիքները։ Մասնակիցները կամփոփեն զարգացման էտապները՝ նորածնայինից մինչև վաղ դպրոցական տարիքը, վստահ լինելով, որ նրանց պացիենտները պատրաստ են մուտք գործել կրթական համակարգ։ Եթե հայտնաբերվի զարգացման հապաղման մասին խոսող որևէ կարմիր դրոշակ, բուժաշխատողը տեղեկացված կլինի, թե ինչպես և երբ դիմել հավելյալ օգնության։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․ Թամար Նազիրյան-Չորբաջյան
Դոկտոր Թամար Նազիրյան-Չորբաջյանը կլինիկական դոցենտ է Կայզեր Պերմանենտեի Բերնարդ Ջ. Թայսոնի անվ. բժշկական քոլեջի Կլինիկական բժշկության ամբիոնում, Բարձր ռիսկի խմբի նորածինների կլինիկայի (High Risk Infant Follow-up Clinic) տնօրենը և զարգացման ու վարքի գծով մանկաբույժ Բոլդուին Փարք քաղաքի Կայզեր Պերմանենտե կլինիկայում։ Նա որակավորված է որպես զարգացման-վարքի մանկաբուժության և ընդհանուր մանկաբուժության մասնագետ։
Դոկտոր Չորբաջյանը ախտորոշում և բուժում է նյարդային զարգացման տարատեսակ խանգարումներ՝ աուտիզմ, ՈՒՊՀՀ (ADHD), ուսուցման հետ կապված խանգարումներ և զարգացման ու վարքի այլ առանձնահատկություններ՝ օգնելով ընտանիքներին խնամքի տարբեր համակարգերից ընտրել լավագույնը։ Նախքան բժշկական կրթությունը դոկտոր Չորբաջյանը բակալավրի կոչում է ստացել ֆիզիոլոգիական գիտությունների ոլորտում՝ ավարտելով Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի Պետական քաղաքականություն և հանրային առողջապահություն բաժինը, և հանրային առողջապահության ոլորտի մագիստրոսի կոչում ստացել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ Բժշկական կրթություն ստացել է Առողջապահական գիտությունների արևմտյան համալսարանում (Օստեոպաթիկ բժշկության խաղաղօվկիանոսյան քոլեջ), իսկ օրդինատուրան անցել Կալիֆոռնիա Իրվայն համալսարանում (CHOC մանկաբուժության օրդինատուրայի ծրագիր) Նյու Մեքսիկոյի համալսարանում պրակտիկան ավարտելուց հետո։ Զարգացման-վարքի մանկաբուժության ոլորտում կրթաթոշակային վերապատրաստում է անցել Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում՝ միաժամանակ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Զարգացման խանգարումների գերազանցության համալսարանական կենտրոնում անցնելով Մոր և մանկան առողջության բյուրոյի LEND առաջնորդության դասընթացը։ Ավելի ուշ նույն կենտրոնում նա դարձավ դասընթացավար։
Դոկտոր Չորբաջյանը հատկապես կարևորում է երեխաների շրջանում տարբեր նյարդաբանական հիվանդությունների և վարքային խնդիրների վաղ ախտորոշումը և միջամտությունը։ Նրա հետազոտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է առողջապահական խտրականությունները հատուկ կարիքներ ունեցող երեխաների հանդեպ, մեդիայի օգտագործման ազդեցությունը երեխաների զարգացման և վարքի վրա, ինչպես նաև աղքատության ազդեցությունը երեխաների առողջության վրա, ինչի մասին նա դասագրքի մի ամբողջ գլուխ է գրել։ Նա նաև սիրող ու նվիրված մայր է և զբաղվում է բոլոր ծնողների ու ընտանիքների իրավունքների պաշտպանությամբ։ Դոկտոր Չորբաջյանը ջանք չի խնայում՝ պայքարելով զարգացման խանգարումներ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար՝ ինչպես իր հայրենիքում, այնպես էլ արտասահմանում։