Վերքերի խնամք
Կրթական նպատակներ
Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝
- Նախապատրաստել բուժառուին, ընտանիքին և վերքերը
- Տարբերակել տարբեր կարանյութեր և տեխնիկաներ, որոնք օգտագործվում են վերքերի մշակման ժամանակ
- Կախված վնասման տեսակից ընտրել համապատասխան նյութեր և տեխնիկա
- Տարբերակել այն վերքերը, որոնք պահանջում են բուժառուի տեղափոխում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք
Թիրախային լսարան
Դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և շտապ օգնության բաժանմունքի բժիշկների համար։
Դասընթացի նկարագրություն
Այս օնլայն դասընթացը սովորեցնում է պատռված վերքերի մշակումը երեխաների մոտ, ներառելով բուժառուի նախապատրաստումը, ցավազրկումը, սեդացիան, անշարժացումը, մշակումը և վերականգնման տեխնիկաները (մաշկային սոսինձ (Dermabond), մազերի վրադրում, ստերիլ-ստրիպեր, սկոբաներ և հանգուցակարեր): Կիրառվում է PICARN-ի գլխի վնասվածքների կանոնը՝ ավելորդ ՀՇ-ներից խուսափելու համար (PECARN-ը, դա ԱՄՆ-ում հետազոտական համընկերություն է, որը միավորում է երեխաների անհետաձգելի բուժօգնության տարբեր բաժանմունքներ): Քննարկվում է ճակատի, գլխամաշկի, ունքի, շրթունքների եզրերի և բերանի վնասվածքների, ծնոտի, մատների (ներառյալ մատների բլոկադայի, եղնգային մահճի մշակում) և բարձր հաճախականության հոսանքով վերջույթների վնասումները։ Մասնակիցները սովորում են նյութերի տեսակները (արագ ներծծվող թելեր, վիկրիլ, քրոմային թելեր, չներծծվող թելեր), ծանոթանում այն դեպքերին, որոնք պահանջում են բուժառուի տեղափոխում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք կամ այլ նեղ մասնագիտացված բաժանմունք և հետմիջամտական խնմանքը՝ հիմնված ապացուցողական բժշկության վրա (վարակի կանխարգելում, փայտացման կանխում, արևից պաշտպանություն, շինավորում)։ Դասընթացը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում պրակտիկ ասպեկտներին, ծնողների հետ խորհրդատվությանը և կոսմետիկ արդյունքներին։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։
Բժ․Արշադ Ջիֆրի
Բժիշկ Արշադ Ջիֆրին Հյուսիսային Կարոլինայի Քեքի բժշկական դպրոցի մանկաբուժության ամբիոնի դասախոս և Լոս Անջելեսի Մանկական հոսպիտալի անհետաձգելի բուժօգնության մանկաբույժ է, որտեղ նաև հանդիսանում է մանկական անհետաձգելի բուժօգնության մասնագիտացման ղեկավար։ Բժիշկիը իր օրդինատուրան որպես մանկաբույժ անցել է Լոս Անջելեսի Մանկական հոսպիտալում, որտեղ հետագայում դարձել է ավագ օրդինատոր։ Բժիշկ Ջիֆրիի կլինիկական հետաքրքրություններն են մանկական ինտենսիվ թերապիան, տրավման, օրթոպեդիկ վնասվածքները, վերքերը և ինֆեկցիոն հիվանդությունները։ Իր հետազոտություններն ուղղված են այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են ծախսերի կրճատում, աշխատավայրում դրական մթնոլորտ, մասնավորապես բժիշկների պրոֆեսիոնալ այրման համախտանիշ։